480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ կառավարությունում քննարկել են վիրուսային հեպատիտի բռնկման հետևանքով առաջացած դրությունը
14:38
29 Նոյեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ԼՂՀ կառավարության խորհրդակցության ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում վիրուսային հեպատիտի բռնկման հետևանքով առաջացած դրությունը։ Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը հաղորդեց, որ ս.թ. սկզբից վիրուսային հեպատիտով Ղարաբաղում վարակվել է 143 մարդ, ինչը երեք անգամ ավելի է 2006թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։

«Այս հիվանդության դեպքերը հիմնականում գրանցվել են Ստեփանակերտում, իսկ դրա հիմնական օջախները դպրոցներն են։ Վարակի օջախներում իրականացվում են անհրաժեշտ կանխարգելիչ  միջոցառումները, հիվանդները տեղափոխվում են հիվանդանոց, որտեղ բուժում են ստանում ինֆեկցիոն բաժանմունքներում»,- նշեց Խաչատրյանը։

ԼՂՀ վարչապետը անթույլատրելի է համարել վարակային նման վիճակը և անբավարար է գնահատել ԼՂՀ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների աշխատանքները։ Նա լիազոր մարմինների պատասխանատուներին հանձնարարել է վիրուսային հեպատիտի դեմ մշակել համալիր միջոցառումներ և անմիջապես սկսել իրագործել դրանք։

ԼՂՀ վարչապետի վերահսկիչ ծառայությունը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ մեկտեղ, ստուգումներ կանցկացնի հանրապետության կրթական հաստատություններում։ Գործելու է նաև դեղնախտի վիրուսի վերահսկման և կանխարգելման  մշտական հանձնաժողով։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը և քաղաքաշինության նախարար Ալեքսանդր Մամունցը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։