478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը կմասնակցի Կիևում կայանալիք տարածաշրջանային խորհրդաժողովին
10:53
26 Նոյեմբերի 2007

Փորձագետներից, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից  կազմված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը կմասնակցի «Դեպի հակահետևակային ականներից ազատ Հարավային Կովկասը» խորագրով խորհրդաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 26-27-ը Կիևում։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն ականային խնդրին առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, քաղաքացիական հասարակության դերը՝ ականային վտանգի դեմ պայքարում, ականից տուժածներին և նրանց ընտանիքներին աջակցության ցուցաբերումը, հակաականային հումանիտար գործողությունները որպես հաշտեցման խթան և խաղաղարարության տարր, ինչպես նաև միջտարածաշրջանակային համագործակցության հեռանկարները։

Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք խորհրդաժողովին կներկայացվեն զեկույցներ հետևյալ թեմաներով՝ հակաականային հումանիտար գործողությունները, հաշմանդամիների իրավունքները մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում, ականների հետևանքով տուժածների համար տնտեսական հնարավորությունների ստեղծումը, Եվրոմիության դերը Հարավային Կովկասում, ինչպես նաև կներկայացվի ականային խնդրի ամփոփումը Հարավային Կովկասում։

Խորհրդաժողովի մասնակիցները կաշխատեն նաև առանձին խմբերով։

Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն ողջ Հարավային Կովկասի շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և միջկառավարական կազմակերպությունների փորձագետներ։

Խորհրդաժողովի կազմակերպիչն է Geneva Сall («Ժնևյան Կոչ») միջազգային կազմակերպությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: