480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում նշելու են ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի 50-ամյակը
16:45
23 Նոյեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կիրակի՝ նոյեմբերի 25-ին, Լեռնային Ղարաբաղում նշելու են ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի 50-ամյակը

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, միջոցառումների հիմնական մասը տեղի կունենա Մարտունի շրջկենտրոնում, որտեղ կանգնեցված է Մոնթե Մելքոնյանի հուշարձանը։

Հանրապետության դպրոցներում հերոսի 50-ամյակին նվիրված դասեր կանցկացվեն։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին Վարսելիա քաղաքում, Ֆրեզնոյի մոտ (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ 1969թ. Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա ընդունվել է Բերկլիի համալսարան՝ «Հնեաբանություն» և «Ասիայի պատմությունը» մասնագիտությամբ։ 1975թ. նրան ուղարկել են Իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում դասավանդելու։ Տիրապետում էր յոթ լեզուների, ուներ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Մոնթեն մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ աջ-քրիստոնեական խմբավորումների կողմից (70-ական թթ. վերջ – 80-ական թթ. սկիզբ), իսրայելական զորքերի դեմ մղված մարտերում (1982թ.)։ 1980թ. գարնանը մտել է Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի (ASALA) կազմի մեջ։ 1991թ.-ից մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պայքարին և սպանվել 1993թ. հունիսի 12-ին։

Մոնթե Մելքոնյանը ամենավառ, տաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն էր։ ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ավանդի, խիզախության և անձնական քաջության համար հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս», դառնալով «Ոսկե արծիվ» պարգևի  ասպետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։
10:25
21 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում ականանետեր է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։