487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն տարբերակն է
19:53
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարծում է, որ ներկա պահին ԵՍՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կարգավորման լավագույն տարբերակն է։

Ինչպես երկուշաբթի տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այս մասին երեկ Նյու-Յորքում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ առանց բանակցություններին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցության հնարավոր չէ լուծել այս խնդիրը։

Մարտիրոսյանը նախագահին ներկայացրել է ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ՄԱԿ-ում վերջին զարգացումները, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ԼՂՀ մշտական ներկայացուցչության հետ սերտ համագործակության անհրաժեշտությունը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։