484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի կառավարությունը հաստատել է աֆրիկյան ժանտախտի համաճարակի տարածման կանխարգելման ծրագիրը
11:15
02 Նոյեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատել է աֆրիկյան ժանտախտի համաճարակի տարածման կանխարգելման ծրագիրը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ղարաբաղում ստեղծվել է հանրապետական շտաբ՝ ուղղված աֆրիկյան ժանտախտի տարածման դեմ պայքարին, որը կգլխավորի ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության վարչության պետ, ԼՂՀ գլխավոր անասնաբույժ Տիգրան Առուստամյանը։

Շտաբին հանձնարարված է ստեղծել հատուկ խմբեր, որոնք կիրականացնեն հիվանդ և պայմանականորեն առողջ կենդանիների ոչնչացման և հողում թաղման աշխատանքները։

Նման գործողություններն իրականցվելու են համաճարակի բոլոր օջախներում։ Մնացած տարածքներում կարգադրված է դուրս չթողնել խոզերին փակ տարածքներից և հետևել կարանտինի օրենքներին։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանձնարարել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ անցկացնել խորհրդատվություն իրազեկ մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև իրականացել բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում։ Հարությունյանը նշել է, որ Ղարաբաղի կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ առողջ կենդանիների մսի իրացման ապահովման համար։

Հանրապետական շտաբի պետը ամեն օր տեղեկատվություն կտրամադրի հանրապետությունում տիրող իրավիճակի մասին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։