480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանի խոսնակը ողջունում է Ստեփանակերտում մանկապատանեկան կինոփառատոնի անցկացումը
11:41
30 Հոկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղույլանն նախօրեին ընդունել է «Ռոլան Բիկով»-ի միջազգային հիմնադրամի կողմից այս օրերին Ստեփանակերտում  անցկացվող մանկապատանեկան երրորդ միջազգային կինոփառատոնի անդամներին՝ հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդևի գլխավորությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում հիմնադրամի նախագահը նշել է, որ կինոփառատոնը արդեն երկրորդ անգամն է ինչ անցկացվում է Լեռնային Ղարաբաղում։ «Պատերազմի երկրի փոխարեն մենք ականատես եղանք խաղաղության ու բարության երկրի», - հայտարարել է Մեդվեդևը՝ խոսելով երկրի մասին իր տպավորություններից։

Իր հերթին, ԱԺ նախագահը, կարևորել է  Ստեփանակերտում այս կարևոր մշակութային միջացառման անցկացումը։ «Մենք մեզ համար բացահայտում ենք մանկապատանեկան կինոն, դուք ձեզ համար` մեր երկիրը», - նշել է Ա. Ղուլյանը։

Խորհրդարանի նախագահը պատասխանել է նաև հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ԼՂՀ ժողովրդագրական վիճակին, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դրվածքին, երկրի ետպատերազմյան վերականգնման խնդիրներին։     

Այս օրերին Ստեփանակերտում անցնում է «Ռոլան Բիկով» միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված միջազգային մանկապատանեկան կինոփառատոնը։ Միջոցառմանը մասնակցում են Սերբիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։