486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ին
16:34
29 Հոկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Ստեփանակերտում ԼՂՀ կառավարության խորհրդակցույան ժամանակ, որը վարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են հոկտեմբերի 30-ին պլանավորված հանրապետության կառավարության հերթական նիստի օրակարգի հարցերը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդաժողովի ընթացքում, որին մասնակցել  են գործադիր իշխանության և գործադիր մարմնի առանձին ստորաբաժանումների համապատասխան աշխատակիցներ, նշվել է, որ օրակարգի որոշումների և օրինագծերի մեծ մասը վերաբերվում է սոցիալական և կրթության բնագավառներին։

Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել է հանրապետության փոքր գյուղերի պահպանման հարցը, ինչի կապակցությամբ պետությունը մտադիր է մշակել և իրագործել նոր, ռեալիստական ծրագրեր։

Խորհրդաժողովի արդյունքներն ամփոփելով՝ ԼՂՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչներին։ Մասնավորապես՝ կառավարության անդամներին հանձնարարվել է ճիշտ ժամանակին վերջացնել ԼՂՀ 2008թ. պետբյուջեի նախագիծը՝ իրենց ղեկավարած գերատեսչությունների գծով։

Ղարաբաղի վարչապետը հանձնարարել է նաև հանրապետության բնակչության շրջանում ձեռնարկել բացատարական-քարոզչական աշխատանքներ՝ այս տարվա նոյեմբերին Արցախի հետագա զարգացման և վերածննդի համար անհրաժեշտ դրամական միջոցների ազգային հավաքը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: