486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնագիր ստորագրելը անհնար է. քաղաքագետ
15:38
29 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, թե Բաքուն և Երևանը հնարավոր է շրջանակային համաձայնագիր ստորագրեն ղարաբաղյան հակամարտության մասին, իրական հիմքեր չունի, կարծում է Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների հիմնախնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը։

Ավելի վաղ, Մեթյու Բրայզան հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են մինչև 2008թ. գարունը շրջանակային համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երևանյան հանդիպման ժամանակ, Քոչարյանը չբացառեց նմանատիպ ջենտլմենական համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։

 «Ինչ-որ թուղթ կարող են, իհարկե, ստորագրել, բայց դա, ամենայն հավանականությամբ, կլինի սոսկ հերթական երաշխավորագիրը միայն, որը որևէ իրական մեխանիզմներ չի պարունակի։ Դա ոչ մի կապ չունի իրականության հետ»,- ասաց Մարկեդոնովը «ՌԻԱ Նովոստիին»։

Նրա խոսքով, մոտակա ժամանակներս ղարաբաղյան հակամարտության գործընթացում իրական առաջնընթացներ չեն գրանցվի։

«Հայաստանի և Ադրբեջանի նախընտրական վիճակները նպաստում են հակամարտության հետագա սառեցման գործընթացին, քանի որ այսօր կողմերը որևէ փոխզիջումային կերպար չունեն, չկա նաև ընդհանուր տերմինաբանություն։ Հակամարտության կարգավորումը Բաքվում հասկանում են մի կերպ, Երևանում՝ մի այլ կերպ»,- համարում է քաղաքագետը։

Մարկեդոնովը ենթադրում է, որ հայկական և ադրբեջանական հանրությունները պատրաստ չեն լուրջ փոխզիջումների։ Նրա խոսքով, սոցիալական հարցումները վկայում են, որ Ադրբեջանում պատերազմի կողմնակիցները «արագորեն երիտասարդանում են»։ «Նրանք չեն զգացել իրական պատերազմի համը և կարծում են, որ կարելի է հեշտությամբ հաղթանակ տանել»,- ավելացնում է նա։

Ինչպես կարծում է քաղաքագետը, Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին (որոնք տեղի են ունենալու 2008թ.) երկրի ղեկավարներից ոչ մեկը փոխզիջման չի գնա։

«Քոչարյանը կարող է ինչ-որ թղթի կտոր ստորագրել՝ նա հեռանում է։ Նա չի ցանկանա գնալ որպես հայ ազգի դավաճան, իսկ եթե նա ստորագրի գրաված շրջանները հետ հանձնելու փաստաթուղթ, նա կհայտնվի նման կարգավիճակում»,- հայտարարել է Մարկեդոնովը։

Նա նաև ավելացրել է, որ Բրայզայի հայտարարությունը հաշվարկված է հասարակական կարծիքի ձևավորման վրա և կոչված է ցույց տալ, թե իբր Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում է, և «միջնորդները գիշեր-ցերեկ կարգավորման նոր սխեմաներ են մտածում»։

Ղարաբաղի պատկանելիության շուրջ հայերի և ադրբեջանցիների միջև 1990-ական թթ. սկսված արյունարբու հակամարտության ընթացքում Ադրբեջանը կորցրել է հսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների վրա։ 1994թ. մայիսի 12-ից հակամարտության գոտում դադարեցվել են ռազմական գործողությունները։

Այսօր, միջազգային միջնորդության առկայության պայմաններում ընթանում է այս հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացնում են ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Հայաստանը պնդում է ղարաբաղյան հակամարտության փաթեթային կարգավորման վրա, այնինչ Բաքուն ընդունելի է համարում հարցը փուլային լուծումը. նախ Ադրբեջանին  վերադարձնել հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքները, այդ տարածքներ վերադարձնել փախստականներին, որից հետո նոր միայն սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը: