486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը կողմ է Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԼՂՀ ԱԳ փոխնախարար
17:13
26 Հոկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային  Ղարաբաղը հավատարիմ է Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կագավորմանը, հայտարարեց ԼՂՀ ԱԳ փոխնախարար Էդուարդ Աթանեսյանը։

«Մենք կողմնակից ենք  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և վիճելի բոլոր հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծմանը»,- նախօրեին ասաց Աթանեսյանը՝ ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Ռազմավարական և քաղաքական հետազոտությունների ռուսաստանյան  կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինի, Մոսկվայում Ռոզա Լյուքսեմբուրգի հիմնադրամի ներկայացուցչության տնօրեն Պիտեր Լինկեի, նշված կազմակերպությունների մի խումբ աշխատակիցների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը հիշեցրեց Ադրբեջանի կողմից ուժգնացող ռազմաշունչ քարոզչություն մասին, ինչը, նրա կարծիքով, խոչընդոտում է փոխընդունելի լուծումների որոնմանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը պատմեցին իրենց կազմակերպությունների գործունեության մասին, ապա Աթանեսյանին խնդրեցին ներկայացնել հանրապետության ներքաղաքական իրավիճակը և արտաքին քաղաքական զարգացումները:

Ներկայացնելով ԼՂՀ ներքին կյանքը` ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարն ընդգծեց, որ 2006թ. սեպտեմբերին ԼՂՀ Սահմանադրության ընդունումով ամրագրվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ձեռքբերումները և երկրի հետագա զարգացման առաջնահերթությունները:

Հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն արտահայտեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մասնավորապես, Վիտալի Նաումկինը նշեց, որ բանակցային գործընթացի սահմանափակումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպումներով  չեն կարող արդյունավետ լինել, և առանց հակամարտության կողմերի հասարակությունների ներգրավման հիմնախնդրի լուծումն անհնարին է:

Զրուցակիցներն անդրադարձներ են կատարել նաև տարածաշրջանային քաղաքական զարգացումներին և  ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա դրանց  հնարավոր ազդեցությանը:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետ Իրինա Բեգլարյանը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: