478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը և Բաքուն կարող են մինչև 2008 թ.-ի գարունը ստորագրել Ղարաբաղի մասին համաձայնագիր. ԵԱՀԿ
14:23
26 Հոկտեմբերի 2007

 ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Մինչև 2008 թ.-ի գարունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են ստորագրել ղարաբաղյան հակամարտության մասին շրջանակային համաձայնագիր, տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան (ԱՄՆ)։

«Հնարավոր է, որ մինչև Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրվի ղարաբաղյան հակամարտության մասին շրջանակային որևէ համաձայնագիր», - հայտարարել է Բրայզան ուրբաթ լրագրողներին Բաքվի միջազգային օդանավակայանում, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»։

Համանախագահի խոսքով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մինսկի խմբի համանախագահների երևանյան հանդիպման ժամանակ, նա չբացառեց նմանատիպ ջետլմենական համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։

«Ես ինքս եմ ՀՀ նախագահին հարց տվել դրա վերաբերյալ։ Ի պատասխան նա ասաց, որ այդպիսի հնարավորություն կա։ Օրինակ, մինչև նախագահական ընտրությունները կողմերի միջև կարող է ջետլմենական համաձայնագիր կնքվել։ Բայց դա, իհարկե, չի լինելու բանակցային ողջ գործընթացի եզրափակումը»,- ասել է Բրայզան։

Նրա խոսքով, ՀՀ նախագահը հիշեցրել է, որ դեռևս մնացել են լուրջ քննարկում պահանջող հարցեր։

«Կարելի է ենթադրել, որ մինչև Հայաստանի նախագահական ընտրությունները կողմերը կստորագրեն շրջանակային համաձայնագիր։ Իսկ ընտրություններից հետո Հայաստանի նորընտիր նախագահը կարող է պահպանել այդ համաձայնագիրը»,- հայտարարել է Բրայզան։

Նրա խոսքով, այս անգամ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նա նկատել է, որ նախորդ հանդիպումների համեմատությամբ ՀՀ ղեկավարներն ավելի լավատեսորեն են տրամադրված բանակցային գործընթացի հանդեպ։

«Հայաստանի գալիք նախագահական ընտրությունների հետ կապված ստեղծվում է նոր թիմ, և չի բացառվում, որ այդ մարդիկ կփորձեն ընդհանուր լեզու գտնել ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է ամերիկացի համանախագահը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։