482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ Նախագահը ծանոթացել է հանրապետության առողջապահության և կրթության ոլորտի սանիտարա-հիգիենիկ վիճակին
19:17
23 Հոկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության առողջապահության և կրթության ոլորտի մի շարք օբյեկտներ՝տեղում ծանոթանալու այդ գերատեսչություններում տիրող իրավիճակին և  նրանց առջև ծառացած հիմնախնդիրներին։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախագահը խիստ քննադատության է ենթարկել այդ բժշկական  և կրթական հաստատությունների շենքային, սանիտարա-հիգիենիկ եւ աշխատանքային պայմանները:

Բակո Սահակյանը կարգադրել է հնարավորինս կարճ ժամկետում վերացնել առկա թերությունները` նշելով, որ պետությունն իր աջակցությունը կցուցաբերի այդ հարցում: 

Նախագահ Սահակյանն այցելել է Ղարաբաղի հանրապետական մաշկավեներոլոգիական դիսպանսեր, ԼՂՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրո, ինֆեկցիոն հիվանդանոց, Երևանի մենեջմենթի եւ Հայ-ռուսական հումանիտար ակադեմիայի  Ստեփանակերտի մասնաճյուղեր, ինչպես նաեւ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման կենտրոն:

Շրջայցի ընթացքում ԼՂՀ նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը և  Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն: