483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը հետագա համագործակցության համար կարևորել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առաջին այցը
11:11
22 Հոկտեմբերի 2007

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների այցը ԼՂՀ`  նշելով, որ   հետագա համագործակցության համար  շատ կարևոր է հենց առաջին այցը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախօրեին  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների Համակարգող խորհրդի անդամներին` խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի խորհրդական Սերգո Երիցյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ հայ ժողովուրդը միշտ հանդուրժողական ու բարյացակամ է եղել իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հանդեպ և երբեք խտրականություն չի ցուցաբերել:

«Նրանք միշտ եղել են կողք կողքի  միասին կիսել բոլոր դժվարությունները»,-հաղորդագրության փոխանցմամբ՝ ասել է ԼՂՀ նախագահը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների ազգային փոքրամասնությունների միջև գործնական կապերի հաստատաման ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաև նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղիներին:

«Այս համատեքստում ձեռք է բերվել համաձայնություն` Արցախում Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային փառատոն անցկացնելու մասին»,-ասված է հաղորդագրությունում:

Պատվիրակության կազմում են եղել  եզդիական, ռուսական, քրդական, ասորական, հրեական, հունական եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: