484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարների հետ քննարկել է ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական իրավիճակը
14:39
15 Հոկտեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կիրակի ընդունել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) և Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զրույցից հետո նրանց են միացել ՀՀԿ-ի և ՌՀՄ-ի պատվիրակության անդամները, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրապետության սոցիալ-տնտեսական, ներքաղաքական  իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին:

Նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՀԿ-ի և ՌՀՄ-ի ներկայացուցիչներին՝ Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության համար և հավաստիացրել, որ ԼՂՀ իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում կլինեն Լեռնային Ղարաբաղում այդ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները կարևորել են առկա համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո ՀՀԿ-ի և ՌՀՄ-ի պատվիրակության անդամները ԼՂՀ ղեկավարության հետ շրջայց են կատարել հանրապետության մայրաքաղաքում և տեղում ծանոթացել իրենց կազմակերպությունների հովանավորությամբ կատարվող աշխատանքների ընթացքին:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի պատվիրակությունը գտնվում է Ստեփանակերտում՝ հոկտեմերի 14-17-ը Հայաստանում և Արցախում «ՌՀՄ-ի և ՀՀԿ-ի օրերի» անցկացման կապակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։