478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմիների հերթական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին
18:47
12 Հոկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական՝ չորրորդ ընտրությունները կկայանան մոտակա կիրակի՝ հոկտեմբերի 14-ին։ Թեկնածուների նախընտրական քարոզարշավը կավարտվի ուրբաթ։

Ինչպես հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին են հավակնում «Արցախվտորչերմետ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Միքայելյանը, ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Արա Ղահրամանյանը և Ալբերտ Ղազարյանը։

Համայնքապետերի ղեկավարների պաշտոնին է հավակնում 295 մարդ, ավագանու անդամների՝ 1472 մարդ։ Ստեփանակերտի ավագանու 15 տեղերին հավակնում են 38 թեկնածուներ։ Ստեփանակերտի ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մեկ բազմամանդատ ընտրատեղամասում։

ԼՂՀ տարածքում գործում են 227 համայնքներ, որոնցից 162-ում տեղի կունենան համայնքապետերի, 218-ում՝ ավագանու ընտրություններ։

ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքապետ կարող է ընտրվել ԼՂՀ ընտրելու իրավունք ունեցող այն քաղաքացին, որը 25 և ավելի տարեկան է, բնակվում է տվյալ համայնքում ոչ պակաս, քան վերջին մեկ տարվա ընթացքում։

Ավագանու անդամ կարող է ընտրվել ԼՂՀ ընտրելու իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի, որը 21 և ավելի տարեկան է և տվյալ համայնքում բնակվում է ոչ պակաս, քան վերջին մեկ տարվա ընթացքում։

Քաղաքացիներն իրավունք ունեն առաջադրվել համայնքապետի կամ Ավագանու անդամի պաշտոնում՝ ինքնառաջադրման կարգով՝ այդ մասին դիմում և ընտրական կանխավճարի անդորրագիր ներկայացնելով համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով։

Համայնքապետի կամ Ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել Գերագույն դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության,  պաշտպանության նախարարության և դատախազության աշխատակցիները։ -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
23 Օգոստոսի 2017
Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու չորրորդ փառատոնը
Սեպտեմբերի 16-ին Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու չորրորդ փառատոնը։
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։