478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հայրենիքի Պաշտպան» ղարաբաղյան երիտասարդական կազմակերպության համագումարը
11:02
10 Հոկտեմբերի 2007

Նախօրեին՝ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հայրենիքի Պաշտպան» ղարաբաղյան երիտասարդական կազմակեպության 2-րդ համագումարը։

Ելույթ ունենալով համագումարում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ «Հայրենիքի Պաշտպան» կազմակերպության կայացման և հետագա զարգացման համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները։

«Պետության կողմից ցուցաբերած մշտական ուշադրությունը կարող է լուրջ աջակցություն հանդիսանալ ձեր բարձր առաքելության հետագա շարունակության գործում», - նշել է Ա. Ղուլյանը։

ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը իր հերթին նշել է, որ ներկա պահին կազմակերպության առջև դրված գլխավոր խնդիրները պետք է անհապաղ լուծվեն՝ ի բարօրություն պետության և բանակի ամրապնդման։

Համագումարի ընթացքում ներկայացվել է կազմակերպության գործունեության մասին պատմող զեկույցը, որը մասնավորապես ուղղված է ռազմահայրենասիրական և մշակութասպորտային միջոցառումների անցկացմանը, պետության երիտասարդական դաշտի կայացմանն ու արտասահմանում հայկական կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանը։

Համագումարին ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի թիմային կազմի ներկայացուցիչները։

«Հայրենիքի Պաշտպանը» ղարաբաղյան երիտասարդական կազմակերպությունը ԼՂՀ ազատամարտիկների միության երիտասարդական թևն է ։ Կազմակերպության ղեկավար մարմնում ընդգրկված է 15 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: