484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետը ծանոթացել է Մարտակերտի սոցիալ-տնտեսական խնդիրներին
12:39
05 Հոկտեմբերի 2007

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին այցելել է Մարտակերտ՝ տեղում ուսումնասիրելու և առաջնահերթորեն լուծում տալու այդ շրջկենտրոնում կուտակված սոցիալ-տնտեսական որոշ խնդիրների։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում վարչապետը հետաքրքվել է Մարտակերտ մտնող ջրագծի շուտափույթ գործարկման հարցով։

Ա. Հարությունյանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում ավարտել ջրագծի վերականգնման աշխատանքները և սկսել խմելու ջրի կանոնավոր մատակարարումը։

ԼՂՀ վարչապետը տեղում քննարկել է նաև Մարտակերտի շրջանային հիվանդանոցի վերակառուցման հեռանկարին վերաբերող խնդիրը, որի վերանորոգումը հանձն է առել «Հայաստան» համահայկական  հիմնադրամը։

Կառավարության ղեկավարի և նրան ուղեկցող անձանց հետ Մարտակերտ այցելած «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի տեղեկությամբ՝ հիմնադրամն այս պահին նոր հիվանդանոցի շինարարության համար կարող է հատկացնել շուրջ 600 հազ. ԱՄՆ դոլար, սակայն դա բավարար չէ` օբյեկտի ամբողջական կառուցման և կահավորման համար։

«Կա նաև ԼՂՀ կառավարության ֆինանսական և կազմակերպչական օժանդակության անհրաժեշտությունը», - նշել է Խլղաթյանը։

Մարտակերտի շրջվարչակազմի շենքում կայացած խորհրդակցությունում այդ առթիվ վարչապետ Ա.Հարությունյանը հայտնել է, որ ԼՂՀ կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել հիվանդանոցի շինարարության մնացած մասը և իր վրա վերցնել օբյեկտի վերջնական նախագծման և կառուցման պատասխանատվությունը՝ կազմակերպչական քաշքշուկներից խուսափելու և շինարարությունը սեղմ ժամկետում ավարտելու համար։

«Ապագա հիվանդանոցը կունենա  ընդհանուր առմամբ 2800 քառ. մետր տարածք, միանգամից կսպասարկի 250 մարդու, զինված կլինի ժամանակակից բուժսարքավորումներով։ Նախատեսվել է շինարարությունն ավարտել երկու տարում», - տեղեկացրել է Ա. Հարությունյանը։

ԼՂՀ վարչապետը իրավասու պաշտոնյաներին հանձնարարել է սկսել նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքները՝ նկատի առնելով ամբողջ շինարարության հետ կապված համալիր միջոցառումները՝ վթարային շենքի քանդում, շինկազմակերպության հաստատում, նախագծում և այլն։

Ղարաբաղի վարչապետին ուղեկցում և աշխատանքային քննարկումներին մասնակցում էին գործադիր մարմնի պատասխանատուներ՝ ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, քաղաքաշինության նախարար Ալեքսանդր Մամունցը, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արմեն Միքայելյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: