487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը սահմանել է պետության նոր կառավարության գործունեության հիմական ուղղությունները
14:03
03 Հոկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է Ղարաբաղի նոր կառավարության գործունեության հիմնական ուղղությունները։

«Կառավարության ձևավորման ժամանակ մենք առաջին հերթին կարևորել ենք պաշտոնյաների  մասնագիտական և կազմակերպչական ունակությունները, անձնական ու բարոյական հատկանիշները», - ասել է Բ. Սահակյանը՝ ԼՂՀ նոր կառավարության առաջին նիստի ժամանակ։

Նրա խոսքերով, Ղարաբաղի նոր կառավարության անդամները պետք է գիտակցեն, որ իրենց վրա մեծ պատասխանատվություն է դրված:

«Անհրաժեշտ է մշակել նոր գործելաոճ, որի կենտրոնում կլինի շարքային քաղաքացին: Իշխանության բոլոր օղակներն առավելագույնս հասանելի պետք է լինեն ժողովրդի համար, հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն նրա հոգսերի հանդեպ», - ասել է ԼՂՀ նախագահը։

Նրա խոսքերով, յուրաքանչյուր նախարար պարտավոր է հիշել, որ պաշտոնը արտոնություն չէ, այլ պատասխանատվություն:

«Կառավարության գործունեության հիմքում պետք է լինի օրենքի և արդարության գերակայությունը: Այս ամենն անհրաժեշտ է զուգակցել գործադիր իշխանության տարբեր օղակների միջև ակտիվ համագործակցության,  առկա ներուժի արդյունավետ օգտագործման հետ», - ընդգծել է Ղարաբաղի նախագահը։

Նա անթույլատրելի է համարել ռեսուրսների և միջոցների անխնա և աննպատակ օգտագործումը և կոչ է արել հրաժարվել պատասխանատվությունը վերին օղակների վրա գցելու պրակտիկայից:

Բ. Սահակյանի խոսքերով, կառավարության գործունեությունը պետք է ուղղված լինի Լեռնային Ղարաբաղի կենսական և հրատապ հիմնախնդիրների լուծմանը, որոնք արտացոլված են նախագահի նախընտրական ծրագրում։

«Ձեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից պետք է լինեն առկա սոցիալական լարվածության թուլացումը, զոհված ազատամարտկների ընտանիքների սոցիալական և բնակարանային պայմանների բարելավումը, բնակչության սոցիալապես խոցելի մյուս խավերի հիմնախնդիրները», - ասել է Բ. Սահակյանը։

Նրա խոսքերով, Արցախի զարգացման կարևորագույն  խնդիրներից է ժողովրդագրական իրավիճակի բարելավումը երկրում։

Բ. Սահակյանը նշել է, որ այս նպատակով առանձնակի ուշադրություն կդարձվի երիտասարդ ընտանիքների նկատմամբ պետական  աջակցությանը և ծնելիության խթանմանը։

Նախագահը անհարաժեշտ է համարել նաև ԼՂՀ վերաբնակեցման ծրագրի վերանայումը։

«Լեռնային Ղարաբաղի տնտեսական առաջադիմությունն անհնար է առանց ենթակառուցվածքների համալիր զարգացման: Կենսական են բնակչության ջրամատակարարման, հանրապետության համընդհանուր գազիֆիկացման և զարգացած տրանսպորտային ցանցի ձևավորման հարցերը: Կարևոր եմ համարում նաև փոքր և միջին  ձեռնարկատիրության  զարգացումը, ինչի նպատակով հնարավորինս պետք է թեթևացնել հարկային  բեռը, վերացնել բյուրոկրատական քաշքշուկները», - ասել է Բ. Սահակյանը։

Նրա խոսքերով, այս ամենը նոր թափ կհաղորդի տնտեսական աճին և օրինական դաշտ կուղղորդի ստվերային հատվածում գտնվող միջոցները:

«Տնտեսական զարգացման կարևոր ոլորտներն են նաև գյուղատնտեսությունը, վերամշակող արտադրությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, հիդրոէներգետիկ բնագավառը: Անհրաժեշտ է նաև ամուր հիմք ստեղծել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման համար», - կարծում է նախագահը։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է նոր բովանդակություն հաղորդել կրթության և գիտության զարգացմանը, մատաղ սերնդի ճիշտ դաստիարակությանն ու մշակութային քաղաքականությանը:

Նախագահն ավելացրել է, որ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են լինելու ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության և նյութատեխնիկական հագեցվածության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման խնդիրները:

Նա նաև ավելացրել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն պետք է դարձնի նաև  Սփյուռքի հետ կապերի համակողմանի ընդլայնմանն ու զարգացմանը։

«Արցախ-Սփյուռք, Արցախ-Հայաստան փոխհարաբերություններն անհրաժեշտ է կառուցել թափանցիկության և ազնվության սկզբունքների հիման վրա: Այս ամենը նոր լիցք կհաղորդի մեր համագործակցությանը և կնպաստի համազգային իղձերի կյանքի կոչմանը», - ասել է ԼՂՀ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։