484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը Ղարաբաղի դեմ պատերազմում օգտագործել է վարձկանների. պատգամավոր
16:30
02 Հոկտեմբերի 2007

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ժամանակ Ադրբեջանը, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, աջակցության համար միշտ դիմել է միջազգային ահաբեկչության  կենտրոններին, և պատերազմում կիրառել է վարձկանների։

Այս մասին երեքշաբթի Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Նրա խոսքերով, նման փաստերը դատապարտվում են միջազգային հանրության կողմից և միջազգային իրավունքի տեսակետից պետական հանցագործություն են համարվում։

«Խուսափելով բացահայտ կերպով Լեռնային Ղարաբաղին պատերազմ հայտարարելուց՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներշնչել, որ Լեռնային-Ղարաբաղի Հանրապետությունում գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնք խանգարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-նշեց Վ. Աթանեսյանը։

Պատգամավորի կարծիքով, միջազգային հանրությունը պիտի իմանա, որ Լեռնային Ղարաբաղում երբեք ահաբեկիչներ չեն եղել, իսկ ղարաբաղյան ժողովրդի անվտանգությունն ապահովում է ԼՂՀ պաշտպանության բանակը, որը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության մշտական վերահսկողության ներքո։

Խոսելով ռազմական հայեցակարգի մասին, որն այս տարի պիտի ընդունվի Ադրբեջանում, Աթանեսյանը նշեց, որ այն կրում է հարձակողական բնույթ և ուղղված է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ։

«Անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը բևեռել այդ փաստաթղթի հարձակողական բնույթի վրա և նշել, որ Ադրբեջանի ռազմական հայեցակարգը թշնամանք է պարունակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը հռչակել է իր անկախությունը և ներկայումս ձգտում է իր միջազգային ճանաչմանը»,-նշեց ԼՂՀ ԱԺ պատգամավորը։

Նա հավելեց նաև, որ Ադրբեջանը միշտ թշնամական գործողություններ է կիրառել Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության դեմ և տրամադրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միայն ուժային լուծմանը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: