478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտի նոր քաղաքապետի թեկնածուն հանդիպեց ընտրողների հետ
17:16
01 Հոկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի նոր քաղաքապետի թեկնածու, «Արցախվտորչերմետ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Միքայելյանը նախընտրական արշավի շրջանակներում հանդիպեց Ստեփանակերտի բնակիչների հետ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը ԼՂՀ մայրաքաղաքից, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Միքայելյանը հայտարարեց, որ ներկայումս Ստեփանակերտում ընթացող աշխատանքները բավարար չեն` քաղաքում առկա ամենօրյա և արդիական հիմնախնդիրների լուծման համար։

Գոյություն ունեցող հարցերի թվում մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի թեկնածուն նախևառաջ կարևորեց Ստեփանակերտի ջրամատակարարման հիմնախնդրի լուծման և քաղաքի փողոցների բարեկարգման հարցերը, ինչպես նաև բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգումը և մայրաքաղաքում մանկական խաղահրապարակների կառուցումը։

«Այս բոլոր կարևոր հարցերի լուծման համար անհրաժեշտ է հանրապետության համապատասխան գերատեսչությունների աշխատանքների բարելավումը»,- նշեց Միքայելյանը։

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուն հանդիպեց նաև ԼՂՀ գործարար շրջանակների ներկայացուցիչների և մայրաքաղաքի մի շարք հաստատությունների աշխատակիցների հետ։

Թեկնածուների նախընտրական քարոզարշավը տևելու է մինչև հոկտեմբերի 12-ը։ Ներկայումս ճշտվում են ընտրողների ցուցակները։ Ճշտված ցուցակները կփակցվեն ընտրություններից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 12-ին։

Որպես ԼՂՀ համայնքապետերի թեկնածու գրանցվել է 295 մարդ, Ավագանու թեկնածու՝ 1472 մարդ։ ԼՂՀ մայրաքաղաքի ավագանու 15 մանդատի համար գրանցվել է 38 թեկնածու։ Ստեփանակերտի Ավագանու ընտրությունները տեղի կունենան մեկ բազմամանդատ տեղամասում։

2007թ. հոկտեմբերի 14-ին ԼՂՀ-ում տեղի կունենան Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, թվով չորրորդ ընտրությունները։ ԼՂՀ տարածքում գործում է 227 համայնք, որոնցից 162-ում տեղի կունենան համայնքապետերի ընտրություններ, իսկ 218-ում՝ Ավագանու անդամների ընտրություններ։

ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքապետ կարող է ընտրվել ԼՂՀ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, որն արդեն 25 տարեկան է և տվյալ համայնքում հաշվառված է ոչ պակաս, քան վերջին մեկ տարվա ընթացքում։

Ավագանու անդամ կարող է ընտրվել ԼՂՀ ընտրելու իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի, որն արդեն 21 տարեկան է և տվյալ համայնքում հաշվառված է ոչ պակաս, քան վերջին մեկ տարվա ընթացքում։

Քաղաքացիներն իրավունք ունեն առաջադրվել համայնքապետի կամ Ավագանու անդամի պաշտոնում՝ ինքնառաջադրման կարգով՝ այդ մասին դիմում և ընտրական կանխավճարի անդորրագիր ներկայացնելով համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով։

Համայնքապետի կամ Ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել Գերագույն դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության և դատախազության աշխատակցիները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: