482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի նախագահը նշանակեց ԼՂՀ կառավարության անդամներին
20:05
25 Սեպտեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի ստորագրեց Լեռնային Ղարաբաղի կառավարության անդամների նշանակման մասին հրամանագիրը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ նախագահի հրամանագրի համաձայն, ԼՂՀ փոխվարչապետ և գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արմո Ծատուրյանը, առողջապահության՝ Արմեն Խաչատրյանը, արդարադատության՝ Արթուր Մոսիյանը, արտաքին գործերի՝ Գեորգի Պետրոսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Սուրեն Գրիգորյանը, կրթության և գիտության՝ Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի՝ Նորեկ Գասպարյանը, պաշտպանության՝ Մովսես Հակոբյանը, սոցիալական ապահովության՝ Նարինե Ազատյանը, տնտեսական զարգացման՝ Բենիկ Բաբայանը, քաղաքաշինության՝ Ալեքսանդր Մամունցը և  ֆինանսների նախարար է նշանակվել Սպարտակ Թևոսյանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահը ստորագրել է նաև հրամանագիր՝ Բենիկ Բաբայանին ԼՂՀ Վիճակագրության ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։

Նախագահը ձևավորել է նաև գործադիր իշխանության կառույցը։ Նրա հրամանագրով ԼՂՀ կառավարությանը կից գործելու է Ազգային անվտանգության ծառայություն, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, արխիվային գործի վարչություն, պետական հարկային ծառայություն, միգրացիայի, փախստակաների և բնակեցման հարցերի վարչություն, շրջակա միջավայրի և բնական պաշարների վարչություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանություն, ջրային տնտեսության պետական կոմիտե, սպորտի պետական կոմիտե և փրկարար ծառայություն։–0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց: