478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում ավարտվել է համայնքապետերի և ավագանու խորհուրդների անդամների պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը
12:18
20 Սեպտեմբերի 2007

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավարտվել է համայնքապետերի և Ավագանու  խորհուրդների անդամների պաշտոնի համար թեկնածուների առաջադրման գործընթացը։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, այժմ համայնքապետի պաշտոնում թեկնածություն է առաջադրել 293 մարդ, իսկ Ավագանու խորհուրդներում՝ 1447 մարդ։ Քսանչորս մարդ  թեկնածություն է առաջադրել՝ քաղաքի Ավագանու անդամի պաշտոնի համար։

Ստեփանակերտի նոր քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու՝ «Արցախվտորչերմետ» ՊՓԲԸ  գլխավոր տնօրեն Վազգեն Միքայելյանը և ԼՂՀ Արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Արա Ղահրամանյանը։

ԿԸՀ-ի մշակած ժամանակացույցի համաձայն, թեկնածուների գրանցումը տեղի կունենա սեպտեմբերի 19-24-ը, իսկ սեպտեմբերի 25-28-ը կձևավորվեն տեղամասային հանձնաժողովները։ Թեկնածուների նախընտրական քարոզարշավը կանցկացվի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 12-ը։

Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, թվով չորրորդ ընտրությունները, տեղի կունենան 2007 թ. հոկտեմբերի 14-ին։ ԼՂՀ տարածքում գործում է 227 համայնք, որոնցից 162-ում կանցացվեն համայնքապետի ընտրություններ։ Տեղի կունենան նաև Ավագանու 218 խորհուրդների անդամների ընտրություններ։

ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքապետ կարող է ընտրվել ԼՂՀ ընտրելու իրավունք ունեցող այն քաղաքացին, որը 25 և ավելի տարեկան է, բնակվում է տվյալ համայնքում ոչ պակաս, քան վերջին մեկ տարվա ընթացքում։

Ավագանու անդամ կարող է ընտրվել ԼՂՀ ընտրելու իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի, որը 21 և ավելի տարեկան է և տվյալ համայնքում բնակվում է ոչ պակաս, քան վերջին մեկ տարվա ընթացքում։

Քաղաքացիներն իրավունք ունեն առաջադրվել համայնքապետի կամ Ավագանու անդամի պաշտոնում՝ ինքնառաջադրման կարգով՝ այդ մասին դիմում և ընտրական կանխավճարի անդորրագիր ներկայացնելով համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով։

Համայնքապետի կամ Ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել Գերագույն դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության,  պաշտպանության նախարարության և դատախազության աշխատակցիները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: