+

+

+
0
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը ադրբեջանական կողմին կհանձնի Ադրբեջանի քաղաքացուն, որը բռնվել էր հունիսին՝ ղարաբաղյան կողմ անցնելիս
14:51
18 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղը, որպես բարի կամքի դրսևորում, ադրբեջանական կողմին կհանձնի Ադրբեջանի քաղաքացուն, որը բռնվել էր հունիսին՝ ղարբաղյան կողմն անցնելիս։

«ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից բռնված Ադրբեջանի քաղաքացի Աշրաֆ Ջաֆարովի առողջական վիճակը հաշվի առնելով՝ ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը որոշում է կայացրել, որպես բարի կամքի դրսևորում, միակողմանի կերպով նրան հանձնել ադրբեջանական կողմին»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ Ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից։

«ԼՂՀ իշխանությունները հույս են հայտնում, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես բարի կամք կդրսևորի և ազատ կարձակի մեր երկու հայրենակիցներին, որոնք արդեն երկար ժամանակ պահվում են ադրբեջանական կողմում»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը։

2007թ. հունիսի 30-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ, ղարաբաղյան կողմ անցնելու ժամանակ ԼՂՀ պաշտպանության  բանակի զինծառայողները բռնել էին Ադրբեջանի քաղաքացի Ջաֆար Աշրաֆ Մոհուբատ օղլուն՝ ծնված 1985թ. Ադրբեջանի Սուրախանլինսկի շրջանի Գարաչուխուր գյուղում և բնակվող Աղդամի Ուչողլան գյուղում։

Անձը հաստատող փաստաթղթեր Ջաֆարով չուներ և բռնվելիս ներկայացել էր որպես Գուլիև Սամանդար Նամազ օղլի, Շուշիում ծնված, Ուչողլան գյուղի բնակիչ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:32
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահը նշեց ղարաբաղյան բանակցությունների 2 հիմնական ուղղությունները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը:
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: