478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ԿԸՀ-ն քննարկեց տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման հարցը
13:41
18 Սեպտեմբերի 2007

ԼՂՀ ԿԸՀ-ն հերթական նիստի ժամանակ քննարկեց 2007թ. հոկտեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական՝ թվով չորրորդ, ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը Ստեփանակերտից, նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման նախահաշիվը, հատկացված միջոցները ընտրական հանձնաժողովների միջև բաշխելու հարցը։

ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան հաստատվել են  քվեարկության արդյունքների արձանագրությունների և համայնքապետի ու Ավագանու անդամների քվեարկության թերթիկների ձևերը։

«Սեպտեմբերի 14-ից սկսվել է համայնքապետերի և Ավագանու անդամների պաշտոնների համար թեկնածուների առաջադրման գործընթացը, որը կավարտվի սեպտեմբերի 19-ին»,- տեղեկացրեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը։

Նրա խոսքերով, արդեն իսկ առաջադրվել են մի քանի թեկնածություններ։ Մասնավորապես, Ստեփանակերտի նոր քաղաքապետի պաշտոնին ներկայում հավակնում է դեռեևս մեկ թեկնածու՝ Վազգեն Միքայելյանը։

Նիստի ընթացքում ԼՂՀ ԿԸՀ նախագահը նրա մասնակիցներին հստակ հանձնարարություններ տվեց։

ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքապետ կարող է ընտրվել ԼՂՀ ընտրելու իրավունք ունեցող այն քաղաքացին, որը 25 և ավելի տարեկան է, բնակվում է տվյալ համայնքում ոչ պակաս, քան վերջին մեկ տարվա ընթացքում։

Ավագանու անդամ կարող է ընտրվել ԼՂՀ ընտրելու իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի, որը 21 և ավելի տարեկան է և տվյալ համայնքում բնակվում է ոչ պակաս, քան վերջին մեկ տարվա ընթացքում։

Քաղաքացիներն իրավունք ունեն առաջադրվել համայնքապետի կամ Ավագանու անդամի պաշտոնում՝ ինքնառաջադրման կարգով՝ այդ մասին դիմում և ընտրական կանխավճարի անդորրագիր ներկայացնելով համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով։

Համայնքապետի կամ Ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել Գերագույն դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության,  պաշտպանության նախարարության և դատախազության աշխատակցիները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։