478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը հանձնարարել է վարչապետին հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարության կազմը
13:50
17 Սեպտեմբերի 2007

Բակո Սահակյանը հանձնարարել է  վարչապետ Արայիկ Հարությունյանին հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարության կազմը:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այս հանձնարարությունը նախագահ Սահակյանը տվել է այսօր նորանշանակ վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

«Նախագահը հույս է հայտնել, որ Ա.Հարությունյանի ղեկավարած կառավարությունը պատվով կկատարի իր առջեւ դրված խնդիրները, հանրապետության տնտեսությունում, սոցիալական ոլորտում կարձանագրի շոշափելի արդյունքներ եւ կձեւավորի ժամանակի պահանջներին համապատասխան կառավարման նոր ոճ»,- ասված է հաղորդագրությունում:

Նախագահը հատկապես ընդգծել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես պետք է լինեն զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական եւ բնակարանային խնդիրները:

Իր հերթին Ա.Հարությունյանը երախտագիտություն է հայտնել նախագահին` վստահության համար եւ հավաստիացրել, որ  իր կարողությունները ի սպաս կդնի այդ պատասխանատու առաքելությունն հաջողությամբ իրականացնելու գործին:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Արայիկ  Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։

Համաձայն հրամանագրի, վարչապետը  պետք է քսանօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկություն  ներկայացնի կառավարության կազմի վերաբերյալ: –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: