482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Ղարաբաղի մտավորականները Ստեփանակերտում քննարկում են համագործակցության հնարավորություններ
15:44
14 Սեպտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի մտավորականության ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ նախորդ օրը Ստեփանակերտի Սպայի տանը՝ Ռուսական խոսքի օրերի շրջանակներում։

Իր ելույթում Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության միության նախագահ, ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարեց, որ այսօր չափազանց կարևոր է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի քաղաքական, մշակութային և հասարակական կապերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ։

«Ռուսներին և հայերին անհրաժեշտ է վերականգնել փոխհարաբերությունների հոգևոր կապը, որը հայ-ռուսական հարաբերությունների հիմնական կապող օղակն է։ Մեզ անհրաժեշտ է հնարավորինս շատ հանդիպել, շփվել և զարգացնել մեր հարաբերությունները»,- նշեց Կրիվոպուսկովը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին խոսելով՝ նա վստահություն հայտնեց, որ «այս հիմնախնդիրը հետագայում անպայման կգտնի իր լուծումը»։ Կրիվոպուսկովն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը «երբեք չի պատկանել կովկասյան թաթարներին, ոչ էլ առավել ևս 20-րդ դարի նորահայտ ազգությանը՝ ադրբեջանցիներին»։

«Մենք մեր առջև առաջադրանք ենք դրել վերստեղծել Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի գրողների միությունների փոխգործունեությունը։ Ռուս-հայկական հարաբերությունների բազմադարյա պատմության մեջ ղարաբաղյան ժողովուրդը միշտ էլ կարևոր դեր է խաղացել, և մենք՝ ռուսներս, միշտ Ձեզ հետ կլինենք»,- ամփոփեց Վ. Կրիվոպուսկովը։

Միության նախագահը Լեռնային Ղարաբաղի ռուս համայնքին և ԼՂՀ կրթության մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնեց մի շարք գրքեր, որոնց թվում՝ «Սիրտը քար չէ» վիպակների ժողովածուն, հայկական պոեզիայի «Նռան հատիկները» հատընտիրը և «Երկրի և ժողովրդի մասին 200 հարց, 200 պատասխան՝ աստվածաշնչյան ժամանակներից մինչև մեր օրերը» Հայաստանի մասին գիրքը։

Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակներում ռուս մտավորականների պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ գիտական, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ։ Պատվիրակությանը ուղեկցում էր հայտնի գրող և հրապարակախոս Զորի Բալայանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: