487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում սկսվել է զորավարժությունների ակտիվ փուլը
12:30
14 Սեպտեմբերի 2007

Ուրբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սկսվել է զորավարժությունների ակտիվ փուլը։ Ինչպես Ստեփանակերտում լրագրողներին հայտարարեց ԼՂՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, զորավարժությունները բաղկացած են չորս փուլից։

Նրա խոսքերով, առաջին փուլը՝ պատշպանական մարտի նախապատրաստումն է՝ ռազմական միավորումների ողջ կազմի մասնակցությամբ, երկրորդը՝ պաշտպանական մարտի վարումն է, երրորդը՝ հարձակման նախապատրաստումն է, չորրորդը՝ հենց հարձակումը։

Գեներալ-մայորը նշեց, որ առաջին փուլում ներկայացված է հակառակորդի մանևրային պաշտպանության գործունեությունը, նպատակն է՝ կանգնեցնել հակառակորդին և նրան կորուստներ հասցնել, արդյունքում՝ նախապատրաստել հարձակում և անցնել հարձակողական մարտի՝ բանակային հակագրոհային միավորման մասնակցությամբ։

ԼՂՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը նշեց, որ այս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանց մասնակցում է ռազմական միավորումների ողջ կազմը, մարտական հրաձգություններում ընդգրկված է յուրաքանչյուր հրաձգային զորամասից մեկական հրաձգային գումարտակ, հրետանային գունդը՝ ողջ կազմով։ Գեներալ-մայորի խոսքերով, ընդգրկված են տեխնիկայի բոլոր տեսակները՝ զրահատեխնիկա, բանակային ավիացիա, հրետանի, հակաօդային պաշտպանության ուժեր։

Ինպես հայտարարեց Գլխավոր շտաբի պետը, զորավարժություններում առաջին անգամ կիրառվում է մանևրային պաշտպանությունը, երբ մեկ գծից դեպի մյուսը անցկացվում են մարտեր՝ հակառակորդին կորուստներ հասցնելով։ «Վերջանական արդյունքում հակառակորդին պետք է հասցվի 60 տոկոս կորուստ՝ հետագա հարձակման նպատակահարմարությունը բացառելու համար»,- հայտարարեց Մնացականյանը։

ԼՂՀ-ում զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 5-ին և կավարտվեն սեպտեմբերի 15-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։