486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը գիտակցված և նպատակաուղղված գնում է ժողովրդավարության ճանապարհով. ԱԺԿ առաջնորդ
12:43
11 Սեպտեմբերի 2007

ՆերկաՅումս,  Լեռնային Ղարաբաղը գիտակցված և նպատակաուղղված գնում է ժողովրդավարության ճանապարհով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Շավարշ Քոչարյանը, որը ներկա էր անցած ուրբաթ Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությանը։  

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարության գործընթացը դրսևորվում է տարբեր կերպ, մասնավորապես Ղարաբաղում պարբերաբար անցկացվող ընտրությունները, ի տարբերություն Հարավային Կովկասի հարևան երկրների, որևէ խնդիր չեն առաջացրել, 2006 թ.-ի դեկտեմբերի 10-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը իր բովանդակությամբ ավելի ժողովրդավարական է, քան Հարավային Կովկասի երկրների սահմանադրությունները։ Եվ վերջապես ԱՊՀ երկրների համար նախադեպ է համարվում այն փաստը, երբ պետության նախագահ Արկադի Ղուկասյանը, որը, ԼՂՀ Սահմանադրության համաձայն, կարող էր իր թեկնածությունը առաջադրել և երրորդ և չորրորդ անգամ, չարեց դա, որպեսզի չվարկաբեկի երկրի հեղինակությունը միջազգային հանրությունում։ 

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ Շ Քոչարյանը հայտարարեց, որ կարգավորումը ինքն իրեն քաղաքական որոշում է, որի լուծմանը, առաջին հերթին, ազդում է տարածաշրջանում տիրող քաղաքական ուժերի հաշվիկշիռը։

«Հաշվեկշռի փոփոխությունը կարող է հանգեցնել որևէ առաջընթացի, սակայն մյուս կողմից քաղաքական որոշման վրա ազդում են ամենատարբեր գործոնները։ Այդպիսի գործոններից մեկը կարելի է համարել Ղարաբաղի ժողովրդավարությունը, հատկապես այն ֆոնի վրա, երբ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ և ունենալով որոշակի պատավորություններ, որոնք Լեռնային Ղարաբաղը չունի, շատ արագ կերպով գնում է դեպի բռնակալություն և արդեն դարձել է բռնակալ երկիր», - նշեց Հայաստանի ազգայի-ժողովրդավարական կուսակցության առաջնորդը։

Մեկնաբանելով «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջարկած Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությունը՝ Շ Քոչարյանը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը չեզոք դիրքորոշում է»։

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պետք է տեղի ունենար շատ վաղուց՝ 1991 թ.-ին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարեց իր անկախության մասին։ Բացի դրանից, 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունցած անկախության մասին հանրաքվեից հետո, արդեն հունվարին ԼՂՀ-ի նոր ձևավորված խորհրդարանը դիմեց աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում նաև Հայաստանին՝ կոչ անելով ճանաչել իր անկախությունը։ Հենց այդ ժամանակ էր պետք ճանաչել, և այդ ժամանակ ներկայիս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ Այդ ժամանակ մենք առաջարկում էինք  ճանաչման մասին փաստաթուղթը, իսկ գործող իշխանությունը հակառակվում էր և, ցավոք, մենք ժամանակ կորցրեցինք», - եզրափակեց Շ. Քոչարյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման» մասին օրենքի նախագիծը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:53
27 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է ականանետեր` արձակելով շուրջ 1150 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։

10:37
26 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում կրակել է հաուբիցից, հրանոթներից, ականանետերից և նռնականետերից
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
19:19
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսագրությունը և հակառակորդի զոհերի անունները
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մարտունու վրա կատարած հարձակման տեսանյութը:
17:07
25 Փետրվարի 2017
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը:

13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։