486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը ընդունել է պետության կառավարության հրաժարականը
11:49
10 Սեպտեմբերի 2007

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի տեղեկավության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ հրամանագրի, ԼՂՀ կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Մամուլի- հաղորդագրության համաձայն՝ նախագահը հրամանագիր է ստորագրել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն  Բաբուրյանին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:

ԼՂՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մարատ  Մուսայելյանը:

Մարատ  Մուսայելյանը ծնվել է 1957թ., 1978թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը` ստանալով գերազանցության դիպլոմ:

1979 թվականի մայիսից մինչեւ 1980թ. նոյեմբեր ծառայել է խորհրդային բանակի շարքերում: Ծառայությունն ավարտելուց հետո պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ԼՂԻՄ կոմերիտական կազմակերպությունում, այդ թվում` եղել է կոմերիտմիության մարզկոմի առաջին քարտուղար:

1992թ. ավարտել է ՌԴ կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան` ստանալով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: 1992-95թթ. անցել է զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում:

1995թ.-ից մինչեւ 2007թ. սեպտեմբեր ծառայել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: 2007թ. սեպտեմբերի 8-ին նշանակվել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար: Ունի գնդապետի զինվորական կոչում:

 Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաղթանակ տարավ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության  նախկին պետ Բակո Սահակյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ: