484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ գլխավոր նպատակն է կառուցել հզոր և կայուն պետություն. նախագահ
20:05
07 Սեպտեմբերի 2007

ԼՂՀ իշխանությունների հիմնական նպատակն է կառուցել պաշտպանունակ, սոցիալապես` արդար, տնտեսապես` զարգացած և քաղաքականապես` կայուն պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, այս մասին ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց երդման արարողության ժամանակ։

«Նման պետության ամրապնդումը զգալիորեն կախված է երիտասարդ սերնդի հոգսերի և ցանկությունների, ինչպես նաև պաշտպանության կարիք զգացող բնակչության շերտերի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից»,-ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ ղեկավարվելով Հիմնարար Օրենքի տառով և ոգով՝ անհրաժեշտ է համարում շարունակել այնպիսի պետության շինարարությունը, որը, պաշտպանելով հանդերձ իր քաղաքացիների իրավունքները, առանձնահատուկ հոգատարություն կդրսևորի նաև հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

«Երկրի առջև ծառացած խնդիրների օրակարգը մեզ համար հստակ է։ Դրանք լուծելու համար անհրաժեշտ է նոր բովանդակությամբ լցնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, նպաստելով ներդրումային ռեսուրսների հայթհայթմանը և  ուղղորդմանը տնտեսության առավել հեռանկարային ճյուղեր։ Դրան պետք է ծառայի նաև առկա ինտելեկտուալ և գիտական ներուժը»,-ասաց Սահակյանը։

Նա ընգծեց,  քանի դեռ չեն կարգավորվել Ղարաբաղի և Ադրբեջանի հարաբերությունները «ԼՂՀ զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն արժանի հակահարված տալ մեր պետության և ժողովրդի անվտանգության յուրաքանչյուր սպառնալիքին»։

«Այդ իրողությունը նկատի ունենալով՝ հանրապետության մարտունակության, ռազմական շինարարության և զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների առաջնահերթ լուծման հետ կապված հարցերը միշտ գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց Սահակյանը։

Նախագահը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ևս մեկ անգամ այցելեց հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերը և ծանոթացավ ղարաբաղյան ժողովրդի դժվարությունների և խնդիրների հետ։

«Ինձ համար կարևոր և օգտակար էր տեսնել այդ ամենը։ Եվ գալիք հինգ տարիների ընթացքում, նախընտրական ծրագրի իրականացման շրջանակներում, մենք անպայման նկատի կունենանք այդ անմիջական հանդիպումներում հնչեցված խորհուրդները և առաջարկությունները»,-նշեց Սահակյանը։

ԼՂՀ-ում ուրբաթ տեղի է ունենում Լեռնային-ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությունը։

Արարողությանը մասնակցում է Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Հայաստանյան պատվիրակության կազմում են ԱԳ  նախարար Վարդան Օսկանյանը, Պնախարար Միքայել Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։

Արարողությանը մասնկացում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

Երդման արարողությանը մասնակցում են նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները։

Հանդիսավոր արարողության կապակցությամբ ուրբաթ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա համերգ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։