484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը մնում է գերխնդիր. ԼՂՀ նախագահ
19:45
07 Սեպտեմբերի 2007

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը մնում է գերխնդիր, հայտարարեց ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը՝ ելույթ ունենալով երդման արարողության ժամանակ։

«Այս խնդրի լուծման համար ԼՂՀ-ն լուրջ աշխատանք կտանի, որպեսզի խորացնելով հանդերձ ավանդական համագործակցությունը, ավելի լիարժեքորեն օգտագործի Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ներուժը»,-«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի փոխանցմամբ, հայտարարեց Սահակյանը։

«Մեր ուժը մեր միասնության մեջ է, առավել ևս, որ մեր զարգացման տեմպերն Արցախյան Հանրապետության ճանաչման դեպքում կարող են լուրջ ազդակներ ստանալ, ինչը մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն է»,-ասաց նախագահը, նշելով, որ դա համապատասխանում է նաև տարածաշրջանի շահերին։

ԼՂՀ-ում ուրբաթ տեղի ունեցավ Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությունը։

Արարողությանը մասնակցում է Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Հայաստանյան պատվիրակության կազմում են ԱԳ  նախարար Վարդան Օսկանյանը, Պնախարար Միքայել Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։

Արարողությանը մասնկացում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

Երդման արարողությանը մասնակցում են նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները։

Հանդիսավոր արարողության կապակցությամբ ուրբաթ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա համերգ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։