481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները հաստատել են պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու Արցախի ժողովրդի միասնական կամքը. Բակո Սահակյան
19:42
07 Սեպտեմբերի 2007

ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները հաստատել են պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու Արցախի ժողովրդի միասնական կամքը։ Ինչպես Ստեփանակերտից հաղորդեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, այս մասին ասաց ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը երդման արարողության ժամանակ։

ԼՂՀ նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա բնակչությանը շնորհակալություն հայտնեց 2007-ի հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների ակտիվորեն մասնակցելու, իսկ իր ընտրողներին՝ վստահության համար։

Նա բարձր գնահատեց նաև այն քաղաքացիների դիրքորոշումը, որոնք իրենց ձայներն այլ թեկնածուների են տվել, որոնք ևս մտահոգված են երկրի զարգացման և առաջընթացի հարցերով։

«Անցած ընտրությունները հաստատեցին իրենց պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու Արցախի ժողովրդի միասնական կամքը։ Միևնույն ժամանակ դրսևորվեց լայն հասարակական-քաղաքական շրջանակների վճռական դերը բարձրագույն պետական իշխանության ձևավորման գործընթացի վրա»,-ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ որ գալիք հինգ տարիների ընթացքում «կշարունակի բարեկեցիկ և ազատ երկրի շինարարությունը, այդ նպատակի շուրջ համախմբելով ղարաբաղյան հասարակության բոլոր շերտերը»։

Նախագահը նաև  իր երախտագիտությունը հայտնեց այլ երկրների կառավարական և ոչ կառավարական կառույցներին, միջազգային կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին, որոնք հուլիսի 19-ի ընտրությունների ժամանակ իրականացրել են դիտորդական առաքելություն։

«Դիտորդների գնահատականներ, անշուշտ, զգալիորեն կնպաստեն մեր հանրապետության, որպես կայացած և միջազգային հանրության ճանաչմանը արժանի պետության վարկանիշի բարձրացմանը։ Մենք բարձր ենք գնահատում նաև ներկայացված դիտողությունները և առաջարկները, որոնք նկատի կառնվեն երկրի ժողովրդավարական համակարգի կատարելագործման ճանապարհին մեր հետագա քայլերը մշակելիս»,-ասաց Սահակյանը։

Նրա խոսքերով, միջազգային դիտորդների գնահատականները, թույլ են տալիս արձանագրել նաև, որ անկախ պետականության տարիներին ստեղծված հիմքերն բավականին ամուր են։

Այդ կապակցությամբ Սահակյանը երախտագիտթյուն է հայտնել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԼՂՀ-ն որպես անկախ պետության հռչակման, հանրապետության դեմ ուղղված ռազմական ագրեսիայից արդյունավետորեն պաշտպանվելու, առաջին հետպատերազմական տարիներին պետական ինստիտուտների կայացման, տնտեսության և ենթակառույցների վերականգնման, ղարաբաղյան հիմնահարցի արդար կարգավորման գործում ունեցած ներդրման համար։

«Վերջին շրջանի ձեռքբերումները թույլ են տալիս ինձ մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որի անմիջական ղեկավարության ներքո մեր երկիրը վերջին 10 տարիների ընթացքում զգալի առաջընթացի է հասել սոցիալ-տնտեսական բարեփոխումների, հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման և, վերջապես, ընդունել է իր հիմնական օրենքը՝ ԼՂՀ Սահմանադրությունը»,-ասաց Սահակյանը։

Նա հույս հայտնեց, Ղուկասյանի հարուստ փորձը և ընդունակությունները, նրա պետական, քաղաքական և ազգային գործչի մեծ հեղինակությունը հետագայում ևս կծառայեն հայրենիքին։

Ավարտելով ելույթը՝ ԼՂՀ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իրեն շնորհավորագրեր էին ուղարկել նախագահ դառնալու կապակցությամբ։

«Հավատացնում եմ, որ բոլոր ուժերս, գիտելիքներս և փորձս անմնացորդ կտրամադրեմ ազգին ծառայելուն»,-ասաց Սահակյանը։

ԼՂՀ-ում ուրբաթ տեղի  ունեցավ Լեռնային-ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությունը։

Արարողությանը մասնակցում է Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Հայաստանյան պատվիրակության կազմում են ԱԳ  նախարար Վարդան Օսկանյանը, Պնախարար Միքայել Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։

Երդման արարողությանը մասնակցում են նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները։

Հանդիսավոր արարողության կապակցությամբ ուրբաթ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա համերգ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաղթանակ տարավ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության  նախկին պետ Բակո Սահակյանը։ Հանրապետության ԿԸՀ-ի տվյալներով՝ նրա թեկնածության օգտին քվեարկել է ԼՂՀ 92 հազ. 114 քաղաքացիներից 59 հազ. 326-ը կամ 85,12 տոկոսը։ Նրա հիմնական մրցակիցը Մասիս Մայլյանն էր, որը հավաքել է ձայների 12,53 տոկոսը։

Նախագահական ընտրություններին հետևում էին տարբերի երկրների ավելի քան հարյուր միջազգային դիտորդ, մասնավորապես Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Չեխիայից, ինչպես նաև Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: