482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նորընտիր նախագահը երդվեց Սահմանադրության և 17-րդ դարի Ավետարանի վրա
18:34
07 Սեպտեմբերի 2007

ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը երդվեց Սահմանադրության և 17-րդ դարի Ավետարանի վրա։

Ինչպես տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, երդման արարողության ժամանակ  Բակո Սահակյանը հայտարարեց. «Ստանձնելով ԼՂՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն և ազատությունները, ապահովել հանրապետության ինքնավարությունը և անկախությունը, երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ հանուն Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության և մեր ժողովրդի բարօրության»։

ԼՂՀ նախագահին օրհնեց Հայ-Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև սրբազանը։

ԼՂՀ-ում ուրբաթ տեղի է ունենում Լեռնային-ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությունը։

Արարողությանը մասնակցում է Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Հայաստանյան պատվիրակության կազմում են ԱԳ  նախարար Վարդան Օսկանյանը, Պնախարար Միքայել Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։

Արարողությանը մասնկացում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

Երդման արարողությանը մասնակցում են նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները։

Հանդիսավոր արարողության կապակցությամբ ուրբաթ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա համերգ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաղթանակ տարավ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության  նախկին պետ Բակո Սահակյանը։ Հանրապետության ԿԸՀ-ի տվյալներով՝ նրա թեկնածության օգտին քվեարկել է ԼՂՀ 92 հազ. 114 քաղաքացիներից 59 հազ. 326-ը կամ 85,12 տոկոսը։ Նրա հիմնական մրցակիցը Մասիս Մայլյանն էր, որը հավաքել է ձայների 12,53 տոկոսը։

Նախագահական ընտրություններին հետևում էին տարբերի երկրների ավելի քան հարյուր միջազգային դիտորդ, մասնավորապես Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Չեխիայից, ինչպես նաև Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունից:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։