485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում շահագործման է հանձնվել երեխաների համար նախատեսված ևս երկու խաղահրապարակ
13:07
04 Սեպտեմբերի 2007

Ստեփանակերտում և Մարտունու շրջանում շահագործման է հանձնվել երեխաների համար նախատեսված ևս երկու խաղահրապարակ, որոնք կառուցվել են «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդկացության ընկերության միջոցներով՝ «Ուրախ մանուկ» մարաթոնի շրջանակներում։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ելույթ ունենալով խաղահրապարակի բացման արարողության ժամանակ՝ Ստեփանակարետի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ավելի քան մեկ տարի առաջ հայտարարված «Ուրախ մանուկ» մարաթոնը, ստանալով համապատասխան աջակցություն և զարգացում, դարձավ շարունակական գործընթաց, որը կարելի է միայն ողջունել։ 

«Երեխաների համար նախատեսված խաղահրապարակների կառուցումը, մի կողմից, նպաստում է երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակությանը, իսկ մյուս կողմից դառնում է մայրաքաղաքի մաքրության և բարեկարգման յուրահատուկ գրավական», - նշել է Է. Աղաբեկյանը։

Իր կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» ՓԲԸ-ի գործադիր տնօերն Ռալֆ Յիրիկյանը հավաստել է, որ այս գործընթացը շարունակական բնույթ կունենա։ «Այս ուղղությամբ տարվող աշխատանքները իրակացվում են նաև պետության մարզերում։ Երեխաների համար նախատեսված խաղահրապարակները արդեն շահագործման են հանձնվել Շուշի, Մարտակերտ, Ասքերան և Քաշաթաղ (Լաչին) քաղաքներում

Մոտ ապագայում խաղահրապարակներ կկառուցվեն նաև Հադրութում, - տեղեկացրել է Յիրիկյանը։

2006 թ.-ի մայիսին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր «Ուրախ մանուկ» մարաթոնի սկզբի մասին, որի նպատակն է կառուցել երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ

Այժմ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում կա մոտավորապես 20 խաղահրապարակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
19:36
12 Հունվարի 2017
Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ղարաբաղյան խնդիրը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան խնդիրը կքննարկի ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

10:20
12 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:50
11 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական ԶՈւ–ի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու հատվածում
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
12:12
10 Հունվարի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հայտարարություն են տարածել:
10:38
09 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։

18:49
31 Դեկտեմբերի 2016
Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ նախկին նախագահի խորհրդականի հայտարարությունները վնասում են բանակցային գործընթացին. Նալբանդյան
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականի՝ Ժիրայր Լիպարիտյանի արած հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ ոչ թե օգնում, այլ վնասում են հակամարտության կարգավորմանը: