486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ կրթության համակարգը միտված է անցում կատարել համաշխարհային կրթական չափորոշիչներին
16:32
28 Օգոստոսի 2007

ԼՂՀ կրթության համակարգը միտված է անցում կատարել համաշխարհային կրթական չափորոշիչներին, Ստեփանակերտի ուսուցիչների խորհրդաժողովի բացմանը հայտաարել է քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բաժնի ղեկավար Կարլեն Մարգարյանը։

«Անցած ուսումնական տարում նպատակադրվել էինք անցում կատարել համաշխարհային կրթական չափորոշիչների, տիրապետել նոր տեխնոլոգիաների, հարստացնել հանրապետության կրթական հաստատությունների նյութատեխնիկական բազան և բարձրացնել կրթության որակը»,-ասել է Մարգարյանը։

Նրա խոսքերով,  անցած տարվա հիմնական նորարարությունը հանրապետությունում 12-ամյա կրթական համակարգի ներդրումն էր և միասնական պետական քննության հանձնումը, որին մասնակցել են 457 հոգի։

«2006-ի տվյալներով օլիմպիադաներում հաջող կերպով հանդես են եկել 87 աշակերտ, բարձր ցուցանիշներ են արձանագրվել ռուսաց լեզու, կենսաբանություն և քիմիա առարկաներից, ցածր են եղել պատմության, աշխարհագրության և հայ գրականության ցուցանիշները»,-հավելել է Մարգարյանը։

Նա անդրադարձել է նաև այսպես կոչված «գնահատականների արհեստական բարձրացման» խնդրին, ինչը, նրա խոսքերով, «հանրապետության կրթական համակարգում խիստ անթույլատրելի երևույթ է»։

«Ստուգումները ցույց են տալիս, որ գնահատականները հաճախ չեն համապատասխանում աշակերտի գիտելիքներին։ Անհրաժեշտ է պայքարել այս և այլ «ստվերային» երևույթների դեմ, որոնք տեղ ունեն ԼՂՀ դպրոցներում»,-նշել է Մարգարյանը։

Խորհրդաժողովի ընթացքում ճշգրտվել են նաև 2007-2008 ուսումնական տարվա ծրագրերը, խոսվել է սեկցիոն պարապմունքների կազմակերպման մասին։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
24 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծում հաստոցավոր ավտոմատ ականանետ է կիրառել
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ:
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: