486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահական ընտրությունները աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին ԼՂՀ-ի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին. ԿԸՀ նախագահ
12:12
30 Հուլիսի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ հերթական նախագահական ընտրությունները հերթական անգամ աշխարհին ապացուցեցին ԼՂՀ-ի նվիրվածությունը ժողովրդական արժեքներին ։ Այս մասին անցած կիրակի ԼՂՀ հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը։

Նրա խոսքերով, ընտրությունները անցկացվել են  միջազգային չափանիշներին համապատասխան, արդար և թափանցիկ, նորմալ մթնոլորտում, ընտրողների ակտիվ մասնակցությամբ։

«ԼՂՀ-ում գտնվող հարյուրից ավել միջազգային դիտորդներ դրական են գնահատել տեղի ունեցած ընտրությունները՝ հայտարարելով նրանց թափանցիկության, ժողովրդավարության և լավ կազմակերպվածության մասին», - նշել է Ս. Նասիբյանը։

Նրա խոսքերով, տարածքային և տեղամասային հանձնաժողովների անդամների, միջազգային և տեղական դիտորդների ու լրագրողների, ինչպես նաև կուսակցությունների ու հասարակական կազմակերպություննրի, ԱԳՆ-ի, ԼՂՀ պաշտպանության բանակի և այլ կառույցների կատարած աշխատանքի շնորհիվ ընտրությունները անցկացվեցին պատշաճ մակարդակով։

Ղարաբաղի ԿԸՀ-ի նախագահը նշել է, որ արձանագրված խախտումները զուտ տեխնիկական բնույթ են կրել և ոչ մի կերպ չեն ազդել ընտրությունների ընթացքի վրա։

«Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում 2007 թ.-ի հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման համար, և մենք պետք է ապահովեք այդ ընտրությունների նորմալ ընթացքը», - եզրափակել է ԼՂՀ ԿԸՀ-ի նախագահը։

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաղթանակ տարավ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը։ Հանրապետության  ԿԸՀ տվյալների համաձայն՝ նրա թեկնածության օգտին քվեարկել են 59 հազ. 326 ԼՂՀ քաղաքացի կամ 92 հազ. 114 մարդ ընտրողների ընդհանուր թվի 85,12%-ը։ Նրա հիմնական հակառակորդն էր Մասիս Մաիլյանը, որը հավաքել էր 12,53% ձայն։    

Նախագահական ընտրություններին հետևում էին տարբերի երկրերի ավելի քանի հարյուր միջազգային դիտորդներ, մասնավորապես Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Չեխիայից, ինչպես նաև Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մերձդնեստրյան Մոլդովայի Հանրապետությունից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ: