478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Արկադի Ղուկասյանի գլխավոր ձեռքբերումը ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության կայացումն է
17:48
27 Հուլիսի 2007

ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավոր ձեռքբերումը երկրում քաղաքացիական հասարակության կայացումն է։ Այս կարծիքը ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը։

«Պատերազմից հետո երկրում քաղաքական կամք էր անհրաժեշտ ժողովրդավարության հաստատման համար։ Ի տարբերություն Չեչնիայի, Ղարաբաղում հաջողվեց դա անել, հիմնականում, նախագահ Արկադի Ղուկասյանի ջանքերով»,- նշեց Ավետիսյանը։

Նա ընգծեց, որ այսօր ԼՂՀ-ում ակտիվորեն զարգանում են ժողովրդավարական ինստիտուտները և երկրի զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ։

«Բացի այդ, չի կարելի նկատի չունենալ, որ նախագահը կարողացավ ապահովել իշխանության փոխանցումը քաղաքակիրթ ժողովրդավարական ուղիով, չնայած լիովին կարող էր չանել այդ։ Նա երկրում նոր քաղաքական մշակույթ է ստեղծում, որը, հուսով եմ, կպահպանվի ապագայում ևս»,- հավելեց Ավետիսյանը։

Արկադի Ղուկասյանը, որը վերջին 10 տարիների ընթացքում զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, կփոխանցի իր լիազորությունները երկրի նորանշանակ նախագահ Բակո Սահակյանին, որը ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն էր և  հաղթել է հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։