478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը ընդունել է սփյուռքի մի խումբ ուսանողների
11:43
24 Հուլիսի 2007

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը ընդունել է  ճանաչողական նպատակով ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Ռումինիայից և Կանադայից ԼՂՀ  ժամանած ուսանողների։ Այցը նախաձեռնել է Համահայկական բարեգործական Միությանը (AGBU

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ԼՂՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Ղարաբաղի խորհրդարանի նախագահը նշել է սույն նախաձեռնության կարևորությունը՝ սփյուռքի և Արցախի միջև կապերի ամրապնդման համատեքսում։

Ղուլյանը ընդգծել է, որ ուսանողների այցը իրականացվում է Ղարաբաղի և ողջ հայ ժողովրդի կյանքում կարևոր ժամանակաշրջանում, «երբ հենց երկու օր առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընտրեց իր նոր ղեկավարին»։

«Այցի ընթացքում դուք ոչ միայն կծանոթանաք մեր երկրի տեսարժան վայրերին, հնագույն պատմամշակութային կոթողներին և հրաշալի բնությանը, այլ նաև կշփվեք ձեր հասակակիցների հետ», - ասել է ԼՂՀ խորհրդարանի նախագահը։

Ղուլյանը պատասխանել է երիտասարդների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվել են երկրի սոցիալ-տնտեսական կյանքին, բուհական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին և հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։