483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում շահագործման է հանձնվել բնակելի նոր շենք
11:16
24 Հուլիսի 2007

Երկուշաբթի Ստեփանակերտում հանդիսավոր կերպով շահագործման հանձնվեց Թումանյան փողոցում գտնվող բնակելի բարձրահարկ նոր շենք՝ նախատեսված զոհված ազատամարտիկների  և հաշմանդամների ընտանիքների համար։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, արարողության ընթացքում Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ զոհված ազատամարտիկների և հաշմանդամների ընտանիքներին՝ բնակարաններով ապահովելու գործընթացը շարունակական բնույթ կկրի։

«Ապագայում Ստեփանակերտի և հանրապետության մարզերի և ոչ մի ընտանիք բնակարանի կարիք այլևս չի ունենա», - ասել է նախագահը։

Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղի նորընտիր նախագահը կզարգացնի և կշարունակի այն գործունեությունը, որը մինչ այժմ իրականացվում էր երկրում։

«Լեռնային Ղարաբաղը ապագայում նույնպես օգնություն կստանա Հայաստանից և սփյուռքից, և մենք կավարտենք այս ծրագիրը մեր միջոցներով և բարեգործների օժանդակությամբ», - հայտարարել է Ա. Ղուկասյանը։

Իր կողմից ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը ներկայացրել է այն ընտանիքների քանակը, որոնք հերթագրված են բնակարան ստանալու համար։ Նա նշել է, որ պետության հնարավորությունները թույլ են տալիս այս ընտանիքներին ևս ապահովել նոր բնակարաններով։

«Նմանատիպ ծրագրեր իրականացվում են հանրապետության բոլոր մարզերում։ Այս տարի վերանորոգվել են զոհված ազատամարտիկների և հաշմանդամների ընտանիքների հազարավոր բնակարաններ, և այս ծրագրերը դեռ շարունակվում են», - նշել է Ա.Դանիելյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց: