486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի հիմնախնդրի լուծումը հրաշալի նախադեպ կդառնա Ղարաբաղի համար. ԱՄՆ դիտորդ
19:54
20 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի հիմնախնդրի լուծումը հրաշալի նախադեպ կդառնա Ղարաբաղի համար, կարծում է «Միջազգային հասարակական իրավունքի և քաղաքականության խումբ» ամերիկյան փորձագիտական կազմակերպության նախագահ Պոլ Վիլյամսը, որը գլխավորում էր ԱՄՆ դիտորդական առաքելությունը հուլիսի 19-ի ԼՂՀ նախագահական ընտրություններում։

«Մոտակա երկու ամիսների ընթացքում սպասվում է Կոսովոյի հիմնախնդրի լուծումը։ Ամենայն հավանականությամբ, Կոսովոն անկախություն կստանա, ինչը հրաշալի նախադեպ կհանդիսանա Ղարաբաղի  համար», - հայտարարեց նա ԼՂՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մամլո ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, դա կարող է նպաստել Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացին, այդ իսկ պատճառով, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է օգտվեն այս հանգամանքից և պատրաստ լինեն փոխել իրենց քաղաքականությունը, որը տարվում է վերջին 10-12 տարիների ընթացքում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Հուլիսի 19-ին ԼՂՀ կայացան հերթական նախագահական ընտրությունները։ ԼՂՀ ԿԸՀ տվյալների համաձայն ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել են 71 հազար 285 մարդ, այսինքն՝ ընտրողների 77,36%-ը։

ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ անվիճելի  առաջատար է ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը. նրա համար քվեարկել են 57 հազար 828 մարդ, կամ էլ ընտրություններին մասնակցող քաղաքացիների ընդհանուր թվի  85,42%-ը։ Երկրորդ տեղում, զգալի  զիջում  է ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը, որի օգտին քվեարկել են 8 հազար 270 ընտրողներ կամ 12,21%-ը։

Նախագահական ընտրություններին հետևել են ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ տարբեր երկրներից, մասնավորապես, Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից և Չեխիայից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
24 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծում հաստոցավոր ավտոմատ ականանետ է կիրառել
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ:
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: