478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Արդար նախագահական ընտրությունները Ղարաբաղում կօգնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. ԱՄՆ դիտորդներ
19:35
20 Հուլիսի 2007

Ղարաբաղում արդար նախագահական ընտրությունների անցկացումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ուրբաթ Երևանում հայտարարեց «Միջազգային հասարակական իրավունքի և քաղաքականության խումբ» ամերիկյան փորձագիտական կազմակերպության նախագահ Պոլ Վիլյամսը, որը գլխավորում էր ԱՄՆ դիտորդական առաքելությունը ԼՂՀ նախագահական ընտրություններում։

«Հուլիսի 19-ի ընտրությունները միանգամայն արդար, ազնիվ և նվազագույն խախտումներով են անցել», - հայտարարեց նա ԼՂՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մամլո ասուլիսի ժամանակ։

«Մեր դիտորդներն այցելել են մոտ 50 ընտրատարածքներ, զրուցել են ընտրողների, ԿԸՀ անդամների, նախագահի թեկնածուների հետ և կարելի է ասել, որ Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում սրանք լավագույն և ամենաժողովրդավարական ընտրություններն են», - ասաց ամերիկացի դիտորդը։

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում  կայացան հերթական նախագահական ընտրությունները։ ԼՂՀ ԿԸՀ տվյալների համաձայն ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել են 71 հազար 285 մարդ, այսինքն՝ ընտրողների 77,36%-ը։

ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն առաջատար է հանդիսանում ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը. նրա համար քվեարկել են 57 հազար 828 մարդ, կամ էլ ընտրություններին մասնակցող քաղաքացիների ընդհանուր թվի  85,42%-ը։ Երկրորդ տեղում, զգալի զիջում է ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը, որի օգտին քվեարկել են 8 հազար 270 ընտրողներ կամ 12,21%-ը։

Նախագահական ընտրություններին հետևել են ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ տարբեր երկրներից, մասնավորապես, Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից և Չեխիայից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։