484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահական ընտրություններում նկատված խախտումները վճռորոշ չեն եղել. Մասիս Մայիլյան
17:18
20 Հուլիսի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահական ընտրությունների ընթացքում նկատված խախտումները, անշուշտ, ազդել են քվեարկության արդյունքների վրա, բայց վճռորոշ չեն եղել։ Այս մասին է հաղորդվում ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հայտարարության մեջ, որն առաջադրվել էր իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։

Մայիլյանի հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 19-ի նախագահական ընտրությունը կարևոր տեղ է գրավում ԼՂՀ պատմության մեջ և նորանկախ ժողովրդավարության լուրջ փորձություն է եղել։ «Հարցն այս տեսակետից դիտարկելիս՝ պետք է նշել, որ մենք իրականացրեցինք մեր առջև դրված հիմնական խնդիրը՝ այլընտրանքային ընտրությունների անցկացումը և դրա շնորհիվ ԼՂՀ ժողովրդավարական կարգավիճակի պահպանումը։ Այդ գործում մեր մասնակցությունը ծանրակշիռ է եղել, ինչն արդեն հաղթանակ է»,- նշում է Մայիլյանը։

Թեկնածուի գնահատականով, նրա թիմն արել է իրենից կախված ամեն բան, ԼՂՀ քաղաքացիներին սեփական ընտրություն կատարելու և օրենքի սահմաններում ընտրություններ անցկացնելու լայն հնարավորություն ընձեռելու համար։

«Ընտրախախտումների հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը և օպերատիվ արձագանքը հենց այդպիսի նպատակ է հետապնդել՝ մեր երկրում ապահովել օրենքի հաղթանակը»,- նշվում է հայտարարության մեջ։

Մայիլյանը կարծիք է հայտնել, որ տվյալ իրավիճակում, ռեսուրսների նման անհամաչափության պարագայում, նրա կողմից ավելի քան 8 հազար ձայն հավաքելը զգալի ձեռքբերում է։

«Նախընտրական քարոզարշավի և բուն ընտրությունների ժամանակ բազմիթիվ խախտումներ են եղել։ Մեր նախընտրական շտաբը մինչև հուլիսի 19-ը չորս անգամ դիմել է ԿԸՀ-ին, իսկ ընտրություների օրը՝ 20 անգամ։ Խախտումներն, անշուշտ, ազդել են քվերակության արդյունքների վրա, բայց վճռորոշ չեն եղել»,- հավելել է նախագահի թեկնածուն։

Մայիլյանը շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին և բոլորին, ովքեր նրան օգնել են նախընտրական պայքարում։ «Հայտարարում եմ, որ պատրաստ եմ մինչև վերջ մնալ նրանց կողքին, ովքեր ռիսկի են գնացել՝ հանուն մեր ընդհանուր գաղափարների։ Մենք պաշտպանելու ենք նրանց իրավունքները, եթե դրանք ոտնահարելու փորձեր արվեն»,- նշել է Մայիլյանը։

ԼՂՀ-ում հուլիսի 19-ին տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները։ ԼՂՀ ԿԸՀ-ի տվյալներով, ընհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 71 285 մարդ, այսինքն՝ ընտրողների 77,36%-ը։

ԼՂՀ ԿԸՀ-ի նախնական տվյալներով, վստահորեն հաղթում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյանը։ Նրա օգտին քվեարկել է 57 828 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 85,42%-ը։ Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, որի օգտին քվեարկել է 8 270 մարդ, կամ 12,21%-ը։

Նախագահական ընտրություններին հետևել են տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից և Չեխիայից ժամանած ավելի քան 100 դիտորդներ։--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: