486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային դիտորդները դրական են գնահատում Ղարաբաղի նախագահական ընտրությունները
16:13
20 Հուլիսի 2007

Լեռնային-Ղարաբաղի նախագահական ընտրությունները միանշանակորեն արժանացել են հուլիսի 19-ին հանրապետության ընտրական գործընթացներին հետևած միջազգային դիտորդների դրական գնահատականին։

Մակեդոնիայից ժամանած դիտորդը, համաշխարհային քաղաքականության փորձագետ  Սաշա Պոպովիչը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց, որ նախագահական ընտրությունը «Լեռնային Ղարաբաղի պետականության ամենամեծ ապացույցն է»։

«Եվ, ամենակարևորը, այն  որ ընտրությունները հաջող են անցել՝ միջազգային չափանիշներին համապատասխան, նշանակում է, որ Ղարաբաղն ունի պետականության հիմնարար տարրերը»,- փաստեց մակեդոնյան դիտորդը։

Պապովիչը նշեց նաև, որ ԼՂՀ ներկայիս ընտրությունը յուրահատուկ է, որովհետև անցել է մի երկրում, որը չունի այսպես կոչված պաշտոնական ճանաչում։

«Բայց, մյուս կողմից, այդ երկիրն ունի պետություն ստեղծելու քաղաքական կամք, ինչը շատ ավելի կարևոր է այլ պետությունների քաղաքական կամքից, որոնք չեն արտահայտում իրական անկախությունը։ Ղարաբաղի ժողովուրդը ավելի արժանի է անկախությանը, քան մի շարք եվրոպական երկրներ»,- կարծում է նա։

Սերբ դիտորդ, Քրեաբանական և սոցիոլոգիական հետազոտությունների բելգրադյան ինստիտուտի աշխատակից Միրոսլավ Իվանովիչը կարծում է, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները անցել են նորմալ մթնոլորտում, ժողովրդավար և արդար՝ առանց խախտումների։

«Ես շատ ընտրատեղամասերում եղա և կարող եմ ասել, որ Ղարաբաղի ժողովուրդը շատ կազմակերպված է, ակտիվ քվեարկել է, և ընտրություններն անցել են նորմալ մթնոլորտում՝ ժողովրդավար և արդար»,- հայտարարեց նա «Նովոստի-Արմենիա»-ի թղթակցին։

Չեխիայից ժամանած դիտորդի գնահատմամբ, չեխական «Բերկատ» հասարակական կազմակերպության աշխատակից Յանա Գրադիլկովայի գնահատմամբ, նախագահական ընտրություներում որևէ լուրջ խախտում չի գրանցվել։

Միաժամանակ նա նշեց, որ երկու տարի առաջ անցած խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ, այս անգամ որևէ լարվածություն չի եղել, ամեն ինչ անցել է հանգիստ մթնոլորտում։ «Հետաքրքիր էր իմանալ Ղարաբաղի ժողովրդի կարծիքը ընտրությունների վերաբերյալ. մարդիկ պարզապես ընտրում էին իրենց ապագան»,- ասաց Գրադիլկովան։

Իր հերթին, չեխ լրագրող, Չեխիայի սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության բաժնի աշխատակից Շտեֆան Կերնուշեկը մատնանշեց մի շարք մանր խախտումներ, ինչպես որոշ ընտրախցիկներում վարագույրների բացակայությունը և ընտրաթերթիկների համար ծրարների պակասը։

Ընտրությունները դրականորեն է գնահատել նաև «Բաց հասարակության ինստիտուտը» (Հայաստան), որի դիտորդները ներկա են գտնվել 278-ից 50 ընտրատեղամասերում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցված հայտրարության մեջ փաստվում է, որ հուլիսի 19-ի ԼՂՀ ընտրություններն անցել են միջազգային ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան՝ արդար և թափանցիկ։ «Չեն գրանցվել օրինախախտումների կամ կեղծումների դեպքեր, եղել են տեխնիկական թերություններ, որոնք չեն կարող զգալի ազդեցություն ունենալ ընտրությունների ընթացքի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նախագահական ընտրություների ընթացքին հետևել են տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից և Չեխիայից ժամանած ավելի քան 100 միջազգային դիտորդներ։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: