486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահական ընտրությունները ազատ էին և լեգիտիմ. դիտորդ Ռուսաստանից
15:47
20 Հուլիսի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի նախագահական ընտրությունները ազատ էին, թափանցիկ և լեգիտիմ, և անցկացվում էին  այլընտրանքային հիմքի վրա։ Այս մասին ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցված՝ ռուսական դիտորդական առաքելության հայտարարության մեջ. Առաքելությունն անց էր կացնում ԼՂՀ հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների մոնիտորինգ։

Փաստաթղթում նշվում է, որ ընտրությունների ընթացքում ռուս դիտորդներն այցելել են ԼՂՀ մեծ թվով ընտրատեղամասեր, վերահսկել են ԿԸՀ աշխատանքը, ձայների հաշվարկման ընթացքը։

Ռուսական առաքելության գնահատմամբ՝ ԼՂՀ ԿԸՀ-ն մեծ աշխատանք է տարել՝ այս ընտրությունները պորֆեսիոնալ մակարդակով անցկացնելու համար, նաև բարձր գնահատականի է արժանի ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքը՝ քվեարկության ընթացքում և ձայների հաշվարկման ժամանակ։

«Մենք որևէ էական խախտում չենք արձանագրել՝ գրանցման, քվեարկության, ձայների հաշվարկման, ԿԸՀ քվեաթերթիկների տեղափոխման ժամանակ։ Որևէ  ընտրատեղամասում հանձնաժողովի աշխատանքին միջամտելու փորձ չի արձանագրվել, այդ թվում՝ վարչական և օրինապահ մարմինների կողմից», - նշում են դիտորդները։

Հայտարարության մեջ ասվում է, որ նշված նկատողություններն ու թերությունները ընտրական հանձնաժողովների աշխատանքում տեխնիկական բնույթի էին և դրանց վերացման համար ձեռնարկվել էին բոլոր միջոցները։

«Քվեարկության համար օգտագործված էին թափանցիկ քվեատուփեր, ինչն ապահովում էր քվեարկության ընթացքի թափանցիկությունը, ձայների հաշվարկը կատարվում էր արդյունավետ և թափանցիկ, իսկ դիտորդներին հնարավորություն էր ընձեռված անարգել ծանոթանալ ընտրությունների արդյունքներին, քվեաթերթիկների նմուշներին, նիստերի արձանագրություններին», - նշում են ռուսական առաքելության անդամները։

Նրանք ընդգծել են ընտրողների մեծ ակտիվությունը, նրանց քաղաքացիական դիրքորոշումը, նաև շնորհակալություն հայտնել  Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ին և ԿԸՀ-ին՝ աջակցության համար։

Ռուսական պատվիրակությունը փաստում է, որ ԼՂՀ-ում ձեռքբերված ժողովրդավարական փոփոխություններն ակնհայտ են, և այս ընտրությունները ակնառու կերպով ներկայացնում են միջազգային հանրությանը, որ ԼՂՀ պետականությունը կայացել է և զարգանում է ժողովրդավարության ընթացակարգի համաձայն։

Միաժամանակ, ՌԴ առաքելության անդամները ափսոսանքով են նշում որոշ օտարերկրյա առաքելությունների ամփոփումները՝ կարծելով, որ ԼՂՀ-ն ունի պատմական և քաղաքաիրավական հիմքեր իր պետական անկախության միջազգային ճանաչման համար։

«ԼՂՀ-ի ժողովրդավարական ձեռքբերումները պահանջում են աջակցություն և ընդունվում միջազգային հանրության կողմից, ինչը կնպաստ էր ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույտ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և ամուր խաղաղության հաստատմանը։ Դա կբխեր տարածաշրջանի և ողջ աշխարհի հանրության շահերից», - ասվում է հայտարարության մեջ։

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի 19-ին անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները։

ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալներով՝ առաջատարն է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը. նրա օգտին քվեարկել է 57 հազ. 828 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 85,42%-ը։ Երկրորդ տեղում է փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, որին ձայն է տվել   8 հազ. 270 ընտրող կամ ընտրողների 12,21%-ը։ ԼՂՀ Կետրանական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 71 285 մարդ, այսինքն, ընտրողների 77,36%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ: