481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրությունները Ղարաբաղում անցնում են կազմակերպված և ակտիվ. պատգամավոր
15:04
19 Հուլիսի 2007

Նախագահական ընտրությունները Ղարաբաղում անցնում են կազմակերպված և առանձնանում են ընտրողների բարձր ակտիվությամբ, Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերով  այսպիսի տեասկետ է հայտնել ՀՀ խորհրդարանական դիտորդական առաքելության անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Նա նշել 1, որ քվերակության հենց սկզբից արդեն այցելել է 10 համայնքներ։ «Բոլոր ընտրատարածքներում մենք մի ընդհանուր դիտարկում կատարեցինք՝ ամեն ինչ անցնում է շատ կազմակերպված, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում ընտրական հանձնաժողովը գործում է քվեակարգի համաձայն», - ասել է նա։

Բացի այդ, Ռուստամյանը մատնանշել է ընտրողների բարձր ակտիվությունը, քանի որ «մարդիկ գիտակցում են, որ ընտրությունները ճակատագրական նշանկություն ունեն իրենց ապագայի համար»։

«Այն ժողովուրդը, որը տառապանքների ճանապարհով է հասել իր անկախությանը, ձեռք է բերել իր ընտրությունը կատարելու և իշխանություն ձևավորելու իրավունք, ոչ մեկին չի զիջի իր այդ իրավունքը», - հայտարարել է Ռուստամյանը։

Նրա խոսքերով, Ղարաբաղում յուրաքանչյուր ընտրության ժամանակ փորձում են ապացուցել, որ ղարաբաղցիներն իրենց անկախության տերերն են և մտադիր են այն զորացնել։

«Նրանք ցանկնում են ամբողջ աշխարհին ցույց տալ, որ եթե նույնիսկ միջազգային հանրությունը չճանաչի ԼՂՀ անկախությունը, այնուամենայնիվ այս հանրապետությունը գոյություն ունի, իսկ անցկացվելիք ընտրությունները՝ ժողովրդավարության ամենավառ ապացույցն են», - ասել է Ռուստամյանը։

ԼՂՀ հինգշաբթի տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Վանիկ Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: