480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը անխուսաեփելի է համարում բանակցությունների գործընթացին ԼՂՀ-ի ներգրավումը
14:18
19 Հուլիսի 2007

Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը անխուսաեփելի է համարում բանակցությունների գործընթացին ԼՂՀ-ի ներգրավումը։

«Ես անխուսափելի եմ  համարում բանակցությունների գործընթացին ԼՂՀ-ի ներգրավումը, քանի որ դա ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ տարբերակն է», - հայտարարեց լրագորղներին հինգշաբթի Ստեփանակերտում ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը իր ընտրական տեղամասում քվեարկություն կատարելուց հետո։

«Եթե Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, ապա դրանք անիմաստ են», -  կարծում է ԼՂՀ նախագահը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ այն անձը, ում Ղարաբաղի ժողովուրդը կընտրի որպես նախագահ, իր վրա կվերցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների պատասխանատվությունը։

Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահը պատվով կկատարի ԼՂՀ նախագահի իր պարտավորությունները։

«Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը հուսալի ձեռքերում կլինի և այն անձը, ով կդառնա նախագահ, պատվով կկատարի իր պարտավորությունները», - հայտարարեց Ղուկասյանը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հինգշաբթի անց են կացվում հերթական նախագահական ընտրութունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածու՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ  ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), Արմեն Աբգարյանը (ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր), Վանյա Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս) և Հրանտ Մելքումյանը (ԼՂՀ կոմկուսի նախագահ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։