478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+37
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում սկսվեցին հերթական նախագահական ընտրությունները
11:23
19 Հուլիսի 2007

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հինգշաբթի սկսվեցին հերթական նախագահական ընտրությունները։

Ինչպես տեղեկացրեց Ստեփանակերտից «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, այսօր առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին հանրապետության բոլոր ընտրական տեղամասերը, որտեղ մինչ 20.00-ն տեղի կունենա քվեարկություն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը՝ ընտրական հանձնաժողովի, թեկնածուների վստահված անձանց, դիտորդների և լրագրողների մասնակցությամբ։

Լեռնայիան Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտարարեց, որ ԼՂՀ-ում ձևավորված է ութ տարածքային ընտրական հանձնաժողով և 276 ընտրական տեղամաս,  այդ թվում մի ընտրական տեղամաս գտնվում է Հայաստանում՝ ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների համար, ովքեր ընտրությունների օրը գտնվում են Հայաստանում։

Ղարաբաղի ԿԸՀ-ի նախագահի խոսքերով, Ստեփանակերտում կա 24 ընտրական տեղամաս։ Ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 90 հազ.։

«Քվեարկությանը նաև կմասնակցեն կալանքի տակ գտնվող անձինք։ Ստեփանակերտի տուն-ինտերնատի և հանրապետության ստացիոնար հիվանդանոցների համար նախատեսված են շարժական քվեատուփեր»,- նշեց Ս. Նասիբյանը։

Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ի նախագահը հույս հայտնեց, որ ընտրությունները, ԼՂՀ-ի ընտրական օրենսգրքի և դրանում արված լրացումների ու փոփոխությունների հիման վրա, կանցնեն արդարացի, թափանցիկ, ժողովրդավարական և առանց որևէ  լուրջ խախտումների։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածու՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ  ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), Արմեն Աբգարյանը (ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր), Վանյա Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս) և Հրանտ Մելքումյանը (ԼՂՀ կոմկուսի նախագահ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար)։

Ներկայիս նախագահ Արկադի Ղուկասյանը՝ 2007 թ.-ի փետրվարի 21-ին  դիմելով Ղարաբաղի ժողովրդին հայտարարել է, որ չի պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել ԼՂՀ նախագահի պաշտոնում։  

Հերթական նախագահական ընտրություններին հետևում են դիտորդներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Եվրոպայի մի շարք երկրներից, ինչպես նաև Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունից։ Ընտրությունները լուսաբանում են տեղական և օտարերկրյա լրագրողներ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որի օգտին են քվեարկել ընտրություններին մասնակցող ընտրողների կեսից ավելին։

Եթե նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել երկուսից ավել անձինք և նրանցից ոչ մեկը չի հավաքել ձայների մեծամասնությունը, ապա նախագահական ընտրությունների առաջին փուլից 14 օր հետո անց է կացվում երկրորդ փուլ։ Վերջինիս մասնակցում են ընտրողների ձայների մեծամասնությունը հավաքած երկու թեկնածու։  --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։