481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» մենագրությունը կընդգրկի Ղարաբաղին վերաբերող բաժին
18:00
17 Հուլիսի 2007

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երկուշաբթի ընդունել էր «Հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» միջազգային հետազոտական խմբի անդամներին, որոնք հուլիսի 12-ից 19-ը միջազգային հետազոտական նախագծի շրջանակներում շրջայց էին կատարում Հայաստանում և Ղարաբաղում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ԱԺ մամուլի-ծառայությունում, հանդիպման ժամանակ, խմբի ղեկավար, Դանիայի Ռազմական ակադեմիայի ղեկավար, գեներալ-մայոր Կարստեն Մելլերը նշել էր, որ նրա այցն ունի ճանաչողական բնույթ։

Կ. Մելլերը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը՝ Դանիական Թագավորության Ռազմական ակադեմիայի հետ համատեղ անց է կացնում հետազոտական ծրագիր, որի արդյունքում պետք է հրատարակվի «Հակամարտություները և խաղաղարար գործունեությունը Եվրասիայում» մենագրությունը ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Այս աշխատության բաժիններից մեկը նվիրված է ղարաբաղյան հակամարտությանը և նրա խաղաղ կարգավորման հեռանկարներին։

Դանիական գեներալը նշել է, որ գրքում նկատի կառնվեն ԼՂՀ հայտնի քաղաքական գործիչների, օրենսդիր և գործադիր իշխանություների ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների կարծիքները։

Իր հերթին, ԼՂՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այս և հաջորդ հանդիպումները կօգնեն լիարժեք և օբյեկտիվ պատկերացում կազմել ղարաբաղյան հիմնահարցի էության մասին։ Զրույցի ընթացքում Ա. Ղուլյանը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին։

Միջազգային հետազոտական խումբը Ստեփանակերտ է ժամանել «Հարավային Կովկասի հակամարտությունները և խաղաղարար գործունեությունը» ծրագրի շրջանակներում։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: