481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հիպոթեքային վարկավորման ծավալները Լեռնային Ղարաբաղում պլանավորվում է ավելացնել հինգ անգամ
14:00
16 Հուլիսի 2007

Հիպոթեքային վարկավորման ծավալները Լեռնային Ղարաբաղում պլանավորվում է ավելացնել հինգ անգամ։ Այս մասին   պատասխանելով հանրապետության «Ազատ Արցախ» թերթի ընթերցողների հարցերին՝ անցյալ շաբաթ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Բակո Սահակյանը։

Նրա խոսքերով, այս ծրագիրը մշակվել է շատ լուրջ հաշվարկների և կանխատեսումների հիման վրա, իսկ անհրաժեշտ միջոցները կգտնվեն ինչպես պետական բյուջեում, այնպես էլ այլ աղբյուրներից, մասնավորապես, բանկային կապիտալի ներգրավումից։

«Այս գործընթացը ամբողջովին թափանցիկ է լինելու։ Իհարկե, առաջին հերթին ուշադրություն ենք դարձնելու նոր կազմավորված երիտասարդ ընտանիքներին», - նշել է Սահակյանը։

Միաժամանակ նա ասել է, որ վերջին տարիների ընթացքում երկրում զգալիորեն աշխուժացել է մանր և միջին բիզնեսը, բայց այդ գործընթացը հարկավոր է ավելի դինամիկ դարձնել։

«Մենք պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել միջին խավի ձևավորման պրոցեսը, քանի որ այդ դեպքում մեր երկրում տնտեսական աճի իրական երաշխիքներ կլինեն։ Նախ և առաջ, մենք կարևորում ենք գյուղատնտեսության վարկավորման համակարգում նոր մեխանիզմների կիրառումը», - ասել է Սահակյանը։

Նա նշել է, որ մինչ օրս գյուղացիները չեն օգտվում պետության վարկային ռեսուրսներից։ «Դա անթույլատրելի է, և մենք անպայման իրավիճակը կարգավորելու օպտիմալ տարբերակներ կգտնենք։ Բացի այդ, մենք մտադիր ենք նաև լրջորեն վերանայել հարկային քաղաքականությունը, ինչը կարծում եմ լրացուցիչ խթան կհանդիսանա բիզնեսի զարգացման համար», - նշել է Սահակյանը։

Հանրապետությունում ժողովրդագրության բարելավման անհրաժեշտության մասին խոսելով, ԼՂՀ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ ժողովրդագրական իրավիճակի համար կարևոր է դրա համալիր լուծումը։

«Իմ նախընտրական ծրագրում նոր ամուսնացող զույգերին նախատեսված է հատկացնել 300 հազար դրամ, իսկ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում, համապատասխանաբար 3 և 4 հազար դոլար, որոնց մի մասը ծնողները կստանան միանգամից, մյուս մասն էլ՝ երեխայի անունով բանկային ներդրման տեսքով», - նշել է Սահակյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, մեծ ուշադրություն են դարձնելու նաև բնակարանային շինարարությանը, կտրամադրվեն հիպոթեքային վարկեր, կստեղծվեն պայմաններ, որպեսզի գյուղի երիտասարդությունը նույնպես կարողանա զբաղվել ձեռնարկատիրությամբ ։

Այս միջոցառումների ողջ համալիրը, նրա խոսքերով, կնպաստի երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ «Մենք կարծում ենք, որ պետական աջակցությունն այս ոլորտում կուղղվի անբարենպաստ դրությունը, որից հետո կսկսվի նորմալ զարգացումը», ասել է նախագահի թեկնածուն։

2007թ. հունիսի 20-ից հուլիսի 17-ը ԼՂՀ-ում անցկացվում է  ԼՂՀ նախագահի  թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ ԼՂՀ հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2007թ. հուլիսի 19-ին։

ԼՂՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված են նախագահի հինգ թեկնածու` Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), ԱԳ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Վանիկ Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: