484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ժամկետի ավարտից հետո Արկադի Ղուկասյանը մտադիր է մնալ քաղաքականությունում
13:47
16 Հուլիսի 2007

Լեռանային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը նախագահական իր ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում հեռանալ Լեռնային Ղարաբաղից և մնում է քաղաքականության մեջ։

«Չեմ բացառում, որ նախագահական ժամկետի ավարտից հետո, ես կզբաղվեմ քաղաքականությամբ», - անցյալ շաբաթ օր ԼՂՀ-ի հանրային հեռուստատեսության եթերի ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը։

Նրա խոսքերով, երրորդ ժամկետի համար իր թեկնածության չառաջադրման որոշումը եղել է մտածված, այլ ոչ թե էմոցիոնալ։ 

«Առաջին հերթին ինձ համար կարևոր է իմ երկրի համբավը, և իմ ելույթներում ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ բարոյականության պահը ինձ համար այնքան կարևոր է, որքան իրավականը։ Քաղաքականության մեջ ռոտացիայի գաղափարը չափազանց կարևոր է, ղեկավարության 10 տարին բավարար ժամկետ է և «ընդմիջում»է հարկավոր», - նշել է ԼՂՀ նախագահը։

Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ ապագայում չի պատրաստվում զբաղվել բիզնեսով և երբեք էլ դրանով չի զբաղվել։

«Իմ նախագահման ընթացքում, ես արեցի ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ իմ ժողովրդին։ Որտեղ էլ ես եղել եմ,  միշտ ձգտել եմ  հաշտության մեջ լինել ինքս ինձ հետ, միշտ քայլել արդար ճանապարհով և արդար լինել իմ ժողովրդի հետ», - եզրափակել է ԼՂՀ նախագահը։

2007 թ.-ի փետրվարի 21-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ելույթ էր ունեցել՝ դիմելով Ղարաբաղի ժողովրդին, որտեղ նա հայտարարել էր  երրորդ անգամ ԼՂՀ նախագահի պաշտոնին չառաջադրվելու իր մտադրության մասին։

Այս տարի լրանում է Ղարաբաի նախագահի պաշտոնի իր երկրորդ ժամկետը։ Լեռնային Ղարաբաղում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2007 թ.-ի հուլիսի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: