487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրությունների հետ կապված Ստեփանակերտում ստեղծվել է մամուլի կենտրոն
13:33
16 Հուլիսի 2007

ՍԱՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հերթական նիստի ժամանակ որոշել է ստեղծել ԿԸՀ-ի մամուլի կենտրոն՝ կապված նախագահական ընտրությունների հետ։

Ինչպես Ստեփանակերտից տեղեկացրեց «Նովովստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, մամուլի-կենտրոնը կգործի հասարակական հիմունքներով։

ԼՂՀ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը հայտարարել է, որ մամուլի կենտրոնը կապահովի ընտրական կոմիտեների հրապարակայնությունը, օտարերկրյա և տեղական դիտորդների, լրագրողների աշխատանքը, ինչպես նաև կկազմակերպի ԼՂՀ ԿԸՀ-ի մամուլի ասուլիսներ։  

Մամուլի կենտրոնի ղեկավար է նշանակվել ԼՂՀ-ի խորհրդարանի մամուլի ծառայության պետ Միխաիլ Աջյանը։

Նիստի ժամանակ  քննարկվել է նաև տարածքային և տեղամասային ընտրական հանձաժողովների և ընտրությունների օրը տեղամասերում հասարակական կարգ ու կանոնին հետևող մարմինների միջև ուղիղ հեռախոսային կապի ապահովմանը վերաբերող հարցերը։

2007 թ.-ի հունիսի 20-ից հուլիսի 17-ը ԼՂՀ-ում անցկացվում է ԼՂՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Լեռնային Ղարաբաղում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2007 թ.-ի հուլիսի 19-ին։

Լեռնային Ղարավաղի ԿԸՀ-ում գրանցվել են նախագահի հինգ թեկնածու՝ ԼՂՀ  ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանը,  ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը,  Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանը,  Արցախի պետական համալսարանի դասախոս,  պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը և ԼՂՀ կոմկուսի ղեկավար, ԼՂՀ կառավարության ապարատի վերահսկող ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։